Quote:
Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին լուրեր են պտտվում Գագիկ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջև ծագած խնդիրների մասին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բեգլարյանը Կանդայանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան և դաժան ծեծի ենթարկել։ Իսկ պատճառը եղել է այն, որ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ Կանդայանը Բեգլարյանի կնոջը ցույց էր տվել հրավիրատոմսին համապատասխանող նստատեղը:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաստատել է տեղի ունեցածը՝ նշելով. «Չի եղել ոչ առևանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է»։
|
некоторые жж-щники думают что это из за них Бегларян написал заяву(((
Все оченц даже прост.
Сходка решила что он был не прав). Вот и все)))
Перешагнул через Карапетяна таширского вот и оказался в опале)))