"С чего начинаеться Родина..." .
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին պաշտոնանկություն է սպասվում: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, նախագահականի արարողակարգի ծառայության աշխատակիցները (այդ բաժնում է աշխատում Գագիկ Բեգլարյանի կողմից ծեծի ենթարկված Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներից մեկը` Արամ Կանդայանը) միահամուռ արհամարհում են Կարեն Կարապետյանին, հրաժարվում կատարել նրա հրահանգները, հանձնարարություն ստանալ նրանից: Ընդհուպ` հեգնանքով հայտարարում են, որ Կարապետյանն իրենց էլ «կհանձնի» մեկ այլ քրեական իշխանավորի: Իր շուրջ ձևավորված այս անառողջ մթնոլորտը, ըստ մեր աղբյուրների, այնքան է ճնշել Կարեն Կարապետյանին, որ վերջինս պարզապես ցանկանում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Մեր աղբյուրները հավաստում են նաև, որ Գագիկ Բեգլարյանի հետ միաժամանակ, մեղքի գիտակցմամբ իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել նաև Կարեն Կարապետյանը, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է անաղմուկ նրան «բերման» ենթարկել աշխատանքի։ Նախագահականում հակված են կարծելու, որ Կարեն Կարապետյանը, Արամ Կանդայանին հանձնելով Բեգլարյանի «ինքնադատաստանին», վերջինիս հետ այլևս ոչ մի պարտքուպահանջ չունի. բանն այն է, որ մոտ երկու ամիս առաջ Երևանի դպրոցներից մեկում ծեծել էին Կարապետյանի որդուն, և պատմությունը հարթվել էր Գագիկ Բեգլարյանի քրեական շրջապատի օգնությամբ: Կարապետյանն էլ որոշել է հենց այսպես վարձահատույց լինել։