"С чего начинаеться Родина...".2.
ГКЧП. Քոչարյանի դավերի պատճառո՞վ...
Իշխանական նեղ շրջանակներում երեկ, մեր տեղեկություններով, բավականին ուշագրավ լուրեր էին շրջանառվում վերջին կադրային փոփոխությունների հետ կապված: Ըստ այդ տեղեկությունների, կադրային փոփոխությունների հարցում մշտապես իրեն կաշկանդված զգացած Սերժ Սարգսյանը նման կտրուկ քայլերի է դիմել այն բանից հետո, երբ պարզել է Ռոբերտ Քոչարյանի կողմից իր դեմ «հյուսված դավադրությունը», որով երկրորդ նախագահը պատրաստվել է պալատական հեղաշրջման: Եվ այժմ, ըստ նույն լուրերի, Սարգսյանը սկսել է պաշտոնանկ անել բոլոր նրանց, ովքեր, իր տեղեկություններով, ներքաշված են եղել այդ դավադրության մեջ: