Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
версия от chi.am
Quote:
Ինֆորմացիոն գրոհի մեխանիկան
Երկուշաբթի օրը երեկոյան տեղեկություններ ստացանք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շաբաթ օրը` դեկտեմբերի 4-ին, առեւանգել է ոմն «Գնդոյի»: ««Գնդոյին» տարել են Մետաքսի կոմբինատի տարածք եւ ահավոր ծեծի ենթարկել` ինչ-որ անձնական պատճառներով», պատմել էր «ՉԻ»-ի աղբյուրը` չմանրամասնելով, թե ինչը ինչոց է: Բնականաբար, մենք չտեղադրեցինք այդ լուրը, որովհետեւ շատ արագ հասկացանք, որ եթե նույն լուրը կայծակնային արագությամբ շրջանառության մեջ է դրվում լրագրողական դաշտում, ուրեմն` այն ուղղորդված է եւ ուղղորդված է կոնկրետ հասցեից: Այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ ինֆորմացիոն գրոհը նախապես պլանավորվել, ապա կազմակերպվել է մեկ կենտրոնից. մամուլի դաշտին մոտ կանգնած մարդիկ կհասկանան, թե խոսքն ինչի մասին է: Իմիջիայլոց, տեղին է հիմա ասել, որ այդպիսի ինֆորմացիոն գրոհ ոչ վաղ անցյալում կազմակերպվեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի ու էլի ինչ-որ մարդկանց դեմ: Բոլորի հետեւում էլ կանգնած էր Սերժ Սարգսյանի PR խումբը, որն, ի դեպ, յուրօրինակ տեխնոլոգիա էր մտածել Սերժ Սարգսյանի համար` թե տեսեք, նա կարող է հանուն հասարակական շահի պայքարել նաեւ իր «թիմակիցների դեմ»: Բայց Գագիկ Բեգլարյանի «վրով» PR-ը հեռուն գնաց: Այս մասին քիչ հետո կխոսենք: Իսկ հիմա շարունակենք եւ ավելացնենք, որ նախագահականից եկած այս «սլիվը» մենք միտումնավոր չհրապարակեցինք` նախընտրելով հետեւել զարգացումներին, ապա նոր անդրադառնալ այս պատմությանը:
Երեքշաբթի առավոտյան թերթերից մեկը միայն գրել էր դրա մասին, իսկ էլեկտրոնային կայքերը` որպես ամենաընթերցվող նյութ, այն զետեղել էին իրենց էջերում: Մեր կասկածները հաստատվեցին. ինֆորմացիոն «սլիվը» նախաձեռնել էր նախագահականը, որովհետեւ իշխանական երկու կայքերն էին մամուլի տեսության շրջանակներում տեղադրել այդ լուրը, իսկ դա արդեն մատնում էր, թե որտեղից է փչում քամին: Ինֆորմացիոն «սլիվ» տերմինը ՀՀ քաղաքացու համար անհասկանալի կարող է թվալ, ուստի փորձենք հակիրճ բացատրել, թե ինչ է դա: Ինֆորմացիայի արտահոսքը տեղի ունեցած իրադարձությունը կիսատ, ձեւախեղված, մի քիչ այլ շեշտադրումներով (նայած թե նպատակը որն է) հրապարակային դարձնելն է, որին կարող են հետեւել (կամ չհետեւել) ինչ-ինչ զարգացումներ: Ընդ որում` ե՛ւ ինֆորմացիոն արտահոսքը, ե՛ւ դրան հետեւած զարգացումները, կրկնում ենք, վերահսկվում են «հեղինակ-սցենարիստների» կողմից: Այնուհետեւ նախագահականից սնվող կայքերն անցան գրոհի` հղում անելով սոցիալական ցանցերին, նախագահի ապարատի իրենց լավատեղյակ աղբյուրներին, հետո արդեն հերթը հասավ մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին: Աղմուկն իր գագաթնակետին հասավ երեկ առավոտյան, երբ հայաստանյան գրեթե բոլոր թերթերը` տարբեր երանգավորումներով, անդրադարձան տեղի ունեցածին: Ինֆորմացիոն միջուկը նույնն էր բոլոր հրապարակումների դեպքում` Բեգլարյանը «առեւանգել» է Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայության աշխատակիցներից Արամ Կանդանյանին («Գնդոյին»-հեղ.), «նրան տարել է Մետաքս ու դաժան ծեծի է ենթարկել», ընդհուպ` «այլանդակել է նրա դեմքը» եւ այլն: Ընդ որում՝ այս ամբողջ պատմության մեջ անհասկանալի ձեւով շրջանառության մեջ դրվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը, թե իբր նա հրաժարականի դիմում է ներկայացրել: Սա առանձին խոսակցության թեմա է եւ որեւէ կապ չունի այս պատմության հետ:
Սերժ Սարգսյանը նախընտրական խոստումներ է տալիս վերջին անգամ
Երեկ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը պարզապես ծիծաղելի էր. հղում էր արված վերոնշյալ կայքերին, որոնց լոգոների ֆոնի ներքո պատմվում էր, թե ինչպես է Սերժ Սարգսյանը տեր կանգնում իր նախընտրական խոստումներին եւ ինչպես է պատժում այն պաշտոնյաներին, որոնց վարքագիծը չի տեղավորվում պետական պաշտոնյայի վարքագծի` ընդունված չափորոշիչների մեջ: Այդ ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանը սկսեց հենց հիմա անհանգստանալ իր շրջապատի վարքագծի համար: Ոչ վաղ անցյալում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», մարդ սպանեց Երեւանի կենտրոնում. հաջորդ օրը «նախագահ» Սերժ Սարգսյանն եկավ Ազգային ժողով եւ ամբիոնից խոստացավ, որ մեղավորը պատժվելու է: Հ1-ն ու Սերժ Սարգսյանի «ինֆորմացիոն գործընկերները» այդ մասին ռեպորտաժ չպատրաստեցին, Լեւոն Սարգսյանը մնաց անպատիժ, ու բոլորը համակերպվեցին այն մտքի հետ, թե «Սերժ Սարգսյանն իր տղայի նման սիրում է Ալրաղացի Լյովիկին»: Սա իմիջիայլոց:
Ինչ վերաբերվում է Բեգլարյանին ու նրա տված հրաժարականի դիմումին, ապա ասենք, որ սրանով մեկ անգամ եւս հաստատվում է ընդդիմության կանխատեսումը` ավազակապետական բուրգը ճաքեր է տալիս: Այն էլ` ինչ ճաքեր: Ըստ էության, Սերժ Սարգսյանը փակում է Երեւանի Կենտրոնում որեւէ ընտրության շրջանակներում «ջախջախիչ հաղթանակ» տանելու իր հնարավորությունը: Ինչո՞ւ... որովհետեւ բոլորը, բոլորը գիտեն, որ Բեգլարյանն է զանգվածային լցոնումներ արել Սերժ Սարգսյանի օգտին` իր հեղինակությանը հասցված ծանրագույն հարվածի գնով իշխանության բերելով նրան: (Ի դեպ` նույն բանը, թերեւս, կարելի է ասել Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մասով): Գագիկ Բեգլարյանը եղել է Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը, նրա ընկերը, գաղափարակիցը, նրանից հրահանգավորվող քաղաքապետը եւ այդ հրահանգները ինքնափչացման գնով իրականացնողը: Սերժ Սարգսյանը խոսում է ընկերության դավաճանության մասին` Սասուն Միքայելյանի մասով պատերի տակ հոխորտալով, թե ինքն է հոգացել նրա նախընտրական ծախսերը ու ինքն է ընտրությունները կեղծել հօգուտ Միքայելյանի: Ասում է, թե հիմա վիրավորված է, որ այդքան բանից հետո ընկերը իրեն դավաճանել է ու նախընտրել է գնալ այլ ճանապարհով, որտեղ, ի դեպ, կանգնած է եղել ժողովուրդը: Սերժ Սարգսյանի համար Գագիկ Բեգլարյանն է նույն բանը արել, բայց Սերժ Սարգսյանը նախընտրել է նախագահականի իր աշխատակցին: Վստահաբար կարող ենք ասել, եթե Կանդանյանի փոխարեն լիներ մեկ ուրիշը` ՀՀ շարքային քաղաքացի, Սերժ Սարգսյանը ծպտուն անգամ չէր հանի: Որովհետեւ ՀՀ քաղաքացին իրենը չէ, որովհետեւ նախագահականի աշխատակիցը իր համար ավելին է, քան պարզապես ՀՀ քաղաքացի, ով կարող էր ոստիկանություն ահազանգել` հայտարարություն տալով, որ իր հանդեպ խուլիգանական արարք է կատարվել: Չէ, այս երկրում հարցերը լուծվում են «չորով»` «ատչոտի մակարդակով», իսկ «գողական բազարի մակարդակում» խուլիգանությունը վերջն է դրա հեղինակի համար:
Ի՞նչ է եղել իրականում
Դոմինգոյի համերգի ժամանակ Բեգլարյանի տիկնոջն ու նրա ընկերուհուն խնդրել են տեղափոխվել այլ նստարանի: Բեգլարյանի տիկնոջ հետ միասին ընկերուհու կարգավիճակում է եղել ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի տիկինը` Մերին: Բեգլարյանի տիկինը ավելի ուշ բողոքել է ամուսնուն, վերջինս էլ որոշել է հարցը լուծել այնպես, ինչպես միշտ լուծել է: Շաբաթ օրը Բեգլարյանը գործով գնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ: Ապա դուրս է գալիս նրա մոտից եւ աստիճանների վրա հանդիպում է Կանդանյանին, որն այդ պահին բարձրանալիս է լինում Կարեն Կարապետյանի մոտ: Բեգլարյանը Կանդանյանին տեսնելով` ասում է, թե նրա հետ մի հարց ունի քննարկելու եւ առաջարկում է դուրս գալ շենքից: Կանդանյանն ասում է, թե իրեն սպասում է աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան` քաղաքապետն ասում է, թե խնդիր չի առաջանա, եւ Կարապետյանն ինքն էլ այդ խոսակցության համար էր Կանդանյանին կանչում իր մոտ: Շենքից դուրս գալով` Բեգլարյանն ու Կանդանյանը նստում են քաղաքապետի ավտոմեքենան, որտեղ անսպասելի Բեգլարյանը ապտակում է Կանդանյանին: Սկսված «բազարի» ժամանակ Կանդանյանը հասցնում է «SMS» ուղարկել Միքայել Մինասյանին: Բեգլարյանի բոլոր մեղադրանքները Կանդանյանը չի ընդունում. Բեգլարյանը հենց նրա մոտից զանգահարում է Մերիին` Սադոյանի տիկնոջը, որը իր հերթին ասում է, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Բեգլարյանի տիկնոջ փաստարկը, որ Մերիի հայրն ու Կանդանյանի հայրը ընկերներ են, ուստի Մերին չի ցանկացել հոր ընկերոջ որդու` Կանդանյանի մասին վատաբանել, ավելի արժանահավատ են թվում Բեգլարյանին: Նա որոշում է նախագահականի աշխատակցին տանել քաղաքապետարան, ապա կանչել տիկնոջը, որից Կանդանյանը հետո ներողություն կխնդրի: Կանդանյանը սպասում է քաղաքապետի ընդունարանում մինչեւ Բեգլարյանի կինը վարսավիրանոցից գա, եւ հարցի «քննարկումը» շարունակվի: Այդ ժամանակ Բեգլարյանին է զանգահարում Միքայել Մինասյանը եւ չոր տոնով պահանջում է նրանից անմիջապես «հետ վերադարձնել» նախագահականի աշխատակցին: Կանդանյանը ընդունարանից վերադառնում է նախագահական: Այստեղ էլ գծվում է հետագա գործողությունների սցենարը` ապտակը դառնում է «ծեծ», շենքից միասին դուրս գալը` «առեւանգում», քաղաքապետի ընդունարանը` «Մետաքսի գործարան», ապտակի մատնահետքերի տեղերն էլ` այլանդակված դեմք եւ այլն:
Հարցեր.
1. Ինչո՞ւ էին երեկ Ազգային ժողովում համառորեն խոսակցություններ շրջանառվում, թե Գագիկ Բեգլարյանը մի քանի ամիս առաջ մերժել է Երեւանի Կենտրոնում նոր տարածք տրամադրել Միքայել Մինասյանին` հերթական «Ջազվե» սրճարանը բացելու համար:
2. Ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե Սերժ Սարգսյանը սովորության համաձայն, հրահանգեր կատարվածը որեւէ դեպքում չդարձնել հանրության սեփականություն: Ի վերջո` դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է:
3. Իսկ գուցե սա հարմար առիթ էր ազատվելու Բեգլարյանից, որն արժեքային բախման մեջ էր նախագահականի «ոսկե երիտասարդությունը» ներկայացնող թիմի հետ: Ուստի այդ երիտասարդության լավագույն ներկայացուցիչը արագ կողմնորոշվեց այս իրավիճակում` Սերժ Սարգսյանին գցելով անհարմար դրության մեջ:
4. «SMS» գրելու փոխարեն իրեն հարգող երիտասարդը կարող էր գոնե փորձել պատասխան ապտակ տալ Բեգլարյանին: Եվ ի վերջո` ինչո՞ւ Կանդանյանը քաղաքապետարանից դուրս գալով չշտապեց շարժվել ոստիկանություն կամ դատախազության շենքերի ուղղությամբ: Գուցե հիմա ավելի շահեկան վիճակում կլիներ, քան «բութ գործիքը»:
5. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կոչ չարեց «կողմերին» նստել ու «բարիշել», ինչպես դա անում է սովորաբար:
6. Տեսնես Բեգլարյանն առաջին անգամ է ինչ-որ մեկին ապտակում, թե էլի եղել են այդպիսի դեպքեր, բայց Սերժ Սարգսյանը նրան ներել է: Մենք գիտենք, որ եղել են: Անգամ Սերժ Սարգսյանը մյուս կողմին է մեղադրել` ասելով «...ինչի՞ ես մեր Գագիկին նեղացրել»:
7. Ո՞վ է ստանձնելու ՀՀԿ Կենտրոնում Սերժ Սարգսյանի համար «աշխատելու» պատրաստակամությունը:
8. Ինչպե՞ս է իրեն զգում այս պատմության մեջ արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի տիկինը:
9. Ո՞վ է լինելու «հաջորդ զոհը»:
10. Ի վերջո` երեկ Երեւանի կենտրոնում տրված հրավառությունը ի՞նչ առիթով էր:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
|
|