View Single Post
Old 13 Dec 10, 00:45   #4 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Բա սենց բան կլինի՞

Աբելն ու (Porsche) Կայենը
Դատեք Ինքներդ

# Ժառանգաբար կարող են փոխանցվել ոչ միայն փողն ու հիվանդությունները, այլ նաև իշխանությունը: Եթե ես իշխանության ղեկին եմ, կամ զբաղեցնում եմ հասարակությունում որևէ դիրք, ապա ձգտում եմ այդ դիրքը ժառանգաբար փոխանցել որդիներիս, որպեսզի նրանք էլ օգտվեն իշխանության բարիքներից և զգան մարդկանց վրա իշխելու բերկրանքը: Ավտորիտար ռեժիմների ապահովագրությունը հենց իշխանության ժառանգական փոխանցման մեջ է: Միայն հարազատ մարդը` որդին կարող է երաշխավորել, որ քեզանից հետո իշխանության գալով, քեզ չի դատապարտի իշխանության մեջ եղած ժամանակ գործած մեղքերի համար: Իսկ մեղքեր անշուշտ կլինեն և բազմաթիվ, չէ որ խոսք է գնում ավտորիտար` բռնապետական ռեժիմի ղեկավարի մասին:
# Անկախ նրանից թե ինչքան դեմոկրատական անուն կընտրեն երկրի ղեկավարի համար պրեզիդենտ թե ավելի նուրբ մի բան, սակայն եթե մի երկրում իշխանությունը վերարտադրվում է իր ներսում, առավել ևս եթե փոխանցվում է ժառանգաբար, այդ երկրում ավտորիտար ռեժիմ է:
# Խորհրդային Միության փլուզման խորքային պատճառներից մեկը հենց իշխանության ոչ ժառանգականությունն էր: Քաղբյուրոյի անդամներն օգտվում էին իշխանության բոլոր բարիքներից, ծառայողական մեքենաներից, գեղեցիկ ու երիտասարդ քարտուղարուհիներից, պետական ամառանոցներից, արտասահմանյան ուղևորություններից, սակայն այդ ամենը տևում էր ուղիղ այնքան, որքան նրանք դեռ պաշտոնավարում էին: Թոշակի անցնելուն պես նրանց դրախտային կյանքը հօդս էր ցնդում: Շատ շատերը ովքեր դեռ երեկ հերթ էին կանգնում նրանց բարևելու կամ կենացը բանաստեղծություններով համեմված խմելու համար, պաշտոնանկությունից հետո նույնիսկ չէին էլ բարևում: Իսկույն վերանում էին բոլոր առավելությունները, որոնք նրանք ունեին պաշտոնավարման ընթացքում և նրանց հարազատները հայտնվում էին ափիբերան վիճակում: ՍՍՀՄ ստեղծումից հետո, ավելի կոնկրետ Ստալինի մահից հետո բոլոր ղեկավարները փորձել են ինչ որ կերպ իրականացնել իշխանության ժառանգականության մեխանիզմներ: Իրար հաջորդող բոլոր ղեկավարները միմյանց մեղադրել են իշխանությունը չարաշահելու մեջ, դրանով իսկ արդարացրել են իրենց զավթելու և բռնի պահելու իրավունքը:
# Եվրոպական մի շարք կառույցների անդամ Ադրբեջանում 21-րդ դարում երկրի իշխանությունը հայրը ուղղակիորեն փոխանցեց որդուն: Նույնը կատարվում էր սուլթանական Թուրքիայում հարյուրամյակներ առաջ, սակայն այսօր աշխարհը պետք է որ զարմանար: Չեչնայում նույնպես հոր մահից հետո նախագահ դարձավ որդին, որն ի դեպ նախագահ դառնալուց հետո իր ավտոպարկը համալրեց մեկ միլիոն եվրո արժողությամբ լամբորջինի մեքենայով:
#

#


# Lamborghini Revention` արտադրվել է 20 հատ
# Արժեքը 1 000 000 եվրո
# Սեփականատերը` Չեչնիայի նախագահ Կադիրով (կրտսեր)
Attached Images
   
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 08:10.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89