Re: Բա սենց բան կլինի՞
1. Ժողովրդավարական երկրի ղեկավարը խնդիր չի ունենում իշխանության վերարտադրության մասին մտածելու: Նրան ընտրել են կոնկրետ ծրագրի համար և կոնկրետ ժամանակով: Նա աշխատում է հասցնել ժամանակահատվածի ընթացքում, իրականացնել որևէ գործ որպեսզի քաղաքական աղբանոցում չհայտնվի, իսկ իշխանությունը չարաշահելու մասին խոսք անգամ լինել չի կարող քանի որ հաջորդ իշխանության համար չափազանց մեծ գայթակղություն է առաջանում հասարակության առաջ վերհանել նախորդի իրականացրած ապօրինությունները, միայն մեկ բացառությամբ եթե նոր իշխանությունը հնի շարունակությունը չի:
2. Աշխարհի ամենահարուստ մարդը` Բիլլ Գեյթսը իր զավակին կտակել է սիմվոլիկ գումար, որով նա կարող է սկսել սեփական բիզնեսը և կյանքում սեփական ուժերով կայանալ: Իր բոլոր միլիարդները նա կտակել է բազմաթիվ բարեգործական ֆոնդերի: Բիլլ Գեյթսը հրաժարվել է ապրել սեփական որդիների կյանքը: Հետաքրքիր համեմատություն է, բայց կարծում եմ շատ տեղին: Ավտորիտար ու հետամնաց երկրներում զարգանում և ծաղկում է անհատի պաշտանմունքը: Թուրքմենիայի գիտությունների ակադեմիայի “գիտնականները” ապացուցում էին, որ աշխարհի բոլոր մարդիկ առաջացել են թուրքմեններից, իսկ թուրքմենների նախահայրը եղել է Թուրքմենբաշին (թարգմանաբար` թուրքմենների հայր): Միգուցե ծիծաղելի է հնչում, սակայն այդ մարդիկ կարծում եմ չափազանց լրջորեն են մոտեցել հարցին: Սափարմուրադը (Շատերը նրան Սուպերմուրադ էին անվանում) մահացավ կանգնեցրին նրա ոսկե արձանը, հետո շատ արագ տապալեցին ու մոռացան: Թուրքմենիան գտնվում է ասիայում, սակայն եվրոպական Ռումինիան երկար տարիներ գերի էր ընկել Չաուշեսկու ընտանիքի ձեռքը: Այս այլասեռված ընտանիքը կեղեքում, սպանում և բռնաբարում էր իր սեփական երկիրը: Ամբողջ երկիրը ծառայում էր Չաուշեսկու ընտանիքին:
3. Բռնակալության հիմքը ընտանեվարությունն է: Վարդան Պետրոսյանը իր պիեսներից մեկում մեղադրում էր հայերին, որ հզոր տղամարդու կերպարը վերջանում է պադյեզդի մասշտաբներով: Երկրի մասշտաբով վերջին հզոր տղամարդը Հայաստանում եղել է Նժդեհը:
4.
5. Ցանկացած երկրում եթե պետական լծակներին մոտ կանգնած մարդիկ առաջին հերթին մտահոգվում են իրենց սեփական ընտանիքների մասին, այդ երկրում լինելու են շատ porsche մեքենաներ և բռնապետություն:
|