Re: #cablegate wikileaks about Armenia секретные документы американских посольств про Армению в интернете Գաղտնի փաստաթղթեր Հայաստանի մասին
WikiLeaks-ից վախեցածները
ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը որոշում է կայացրել արգելել տվյալների տեղափոխման շարժական կրիչների, ներառյալ` USB-կուտակիչների և կոմպակտ սկավառակների, կիրառումը պաշտպանական գերատեսչության գաղտնի ցանցին միացված բոլոր համակարգերում: Այս որոշումը, ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Mashable-ին, նպատակ ունի կանխել տեղեկատվության արտահոսքը և հնարավոր սկանդալները, ինչպիսիք տեղի ունեցան WikiLeaks-ի հրապարակած տվյալների պատճառով:
Վերոհիշյալ որոշման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ համապատասխան հրամանագրի տեքստը հայտնվել է Wired պարբերականի ձեռքում: Դրանում նշվում է, որ արգելքը կարող է նվազեցնել աշխատակիցների արդյունավետությունը, սակայն դրա չկատարումը կհանգեցնի զինվորական կանոնագրքով և օրենքներով նախատեսված պատիժների:
Wired ամսագիրը նշում է, որ սա ԱՄՆ բանակի առաջին քայլը չէ, որն ուղղված է տեղեկությունների հետագա արտահոսքը կանխելուն: Ըստ պարբերականի` զինվորական ցանցերին կցված համակարգիչների ավելի քան 60%-ը միացված է HBSS (Host Based Security System) անվտանգության համակարգին, որն իրականացնում է յուրաքանչյուր առանձին վերցված համակարգչի դիտարկումը:
|