Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
Чорорд ишханутюн сообщает, что по некоторым данным олигарх, Рубен Айрапетян (немец Рубо) был доверенным отчитьвающимся у СС относительно недавней сходки афтаритетов организованных недавно в Ереване, где был тост от тохмахи Мгера о том, что все авторитеты в Ереване будут избирать того, кто для народа лучше, даже если это будет Тигран Карапетич... Ушедший в отставку Бегларян пробовал после "отчёта" немеца рубо ССу "объяснить" ситуацию, чтоб эту шуточную позицию тохмахи Мгера не доводили до новой политики. Но видно пока это не действует и СС серёзно сомневаеться, что у него могут быть проблемы, от чего вероятно начался кадровый буран сметающих всех, кому хоть мало мальский не доверяют или подозревают в самодеятельности и способности действовать по своему усмотрению...
Quote:
ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՆ ՍՏԵԼ Է ՈՒ ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ
Մանրամասներ թաղային հեղինակությունների
վերջին հավաքից
Սկիզբը «ՉԻ» 249 համարում
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել դեկտեմբերի 4-ին Էրեբունի համայնքում գտնվող «Արգիշտի» ռեստորանում կայացած թաղային հեղինակությունների եւ օլիգարխների հավաքին հետեւած իրադարձությունները։
Եվ այսպես` Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի պատվին խմված անշուք կենացից հետո վերջինս վիավորված շարունակում է նստած մնալ ռեստորանում մինչեւ հավաքի ավարտը (ընթացքում նա մերթընդմերթ դուրս է գալիս` ասելով, թե աչքերը ծխից մրմռում են եւ գնում է մի քանի րոպեով մաքուր օդ շնչելու)։ Հավաքի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը շտապում է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանին սկսում է ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել ռեստորանում։ Ավելի ճիշտ, պատմում է այն, ինչ ուզում է` հեռահար նպատակ ունենալով Սարգսյանի «աչքից գցել» թաղային հեղինակություններին` նրանց ֆոնին մնալով միակն ու բացառիկը, որին կարող է ապավինել Սերժ Սարգսյանը։ Հայրապետյանը նաեւ ներկայացնում է, թե իբր երեւանցիների կենացը խմելու ժամանակ Թոխմախի Մհերն ասել է` այսուհետ երեւանցիներով հավաքվելու են ու Տիգրան Կարապետիչին են ընտրելու։ «Բա դու բերանը չփակեցի՞ր», հարցնում է Սերժ Սարգսյանը. ի պատասխան` Նեմեցն արդարանում է. «Չէ, ջղայնացա` թողեցի դուրս եկա»։ «Բա Գագոն էլ բան չասե՞ց» (նկատի ունի Բեգլարյանին-հեղ.), հարցնում է Սերժ Սարգսյանը։ Ռուբեն Հայրապետյանը, բնականաբար, «սեւացնում է» նաեւ Գագիկ Բեգլարյանին, քանի որ արդեն տեղեկություններ է ունենում, որ ցերեկվա միջադեպը թանկ է նստելու քաղաքապետի վրա։ Ավելացնենք, որ իրականում Թոխմախի Մհերը հավաքի ժամանակ պարզապես կատակել է` ասելով. «Ով ժողովրդի համար լավ է` նրան էլ կընտրենք. ուզում ա Տիգրան Կարապետիչը լինի»։
Այնուհետեւ` հաջորդ օրը, Ռուբեն Հայրապետյանը շտապում է Գագիկ Բեգլարյանի մոտ` նրան ասելով, թե իբր Սերժ Սարգսյանն է կանչել իրեն ու ինքը չի կարողացել չգնալ։ Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը չի կանչել Ռուբեն Հայրապետյանին. վերջինս ինքնակամ այցելել է նրան ու սկսել է բամբասանքային «մուտիլովկաներով» սրել Սերժ Սարգսյանի առանց այդ էլ գերնյարդային վիճակը (Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի աշխատակցի միջեւ տեղի ունեցածն արդեն «հասել էր» Սերժ Սարգսյանի ականջին)։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հմտություններ է կիրառել Նեմեց Ռուբոն` իր նախագահին հավաստիացնելով, թե թաղային հեղինակությունները` իրենց կրիմինալով ու տնտեսական հնարավորություններով, հաջորդ ընտրություններին պաշտպանելու են Տիգրան Կարապետիչին։ Ի դեպ` քեֆի մասնակիցներից եւ ոչ մեկը Թոխմախի Մհերի կատակը լուրջ չի ընդունել։ Բոլորը, բացի Նեմեցից, ավելի հումորով են գտնվել։ Գագիկ Բեգլարյան-Ռուբեն Հայրապետյան խոսակցության ժամանակ Բեգլարյանը տարակուսած հարցնում է Ռուբեն Հայրապետյանից, թե` Ռուբո, դու չես հասկացե՞լ, որ Մհերը կատակ ա անում, թե՞ հասկանալով ուրիշ բան ես պատմել նախագահին։ Թե ի՞նչ է պատասխանել Հայրապետյանը, մեզ հայտնի չէ։ Միայն ավելացնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Բեգլարյանի մոտ գալուց առաջ արդեն իմացել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքապետից հրաժարական պահանջել։
Ինչպե՞ս է այս պատմությունը դուրս եկել «ջրի երես»` փորձենք ներկայացնել։ Ռուբեն Հայրապետյանը, իր նեղ շրջանակներում Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդու իմիջ ձեւավորելու նպատակով, պատմել է, թե իրեն Սերժ Սարգսյանը կանչել է, ինքն էլ պատմել է ամեն ինչ ու ասել է, թե ջղայնացած դուրս է եկել։ Պատմությունը լսել է ԱԺ պատգամավորներից Շմայսը, ով իր հերթին իր միջավայրում է պատմել տեղի ունեցածը` հավելելով, թե Ռուբոն է միայն թասիբ ունեցել լքելու ռեստորանը։ Ապատեղեկատվության այս ալիքը շուտով տարածվում է ամբողջ Երեւանով եւ հավաքին ներկա 300 մարդն էլ` առանձին բացառություններով, սկսում են թաքուն ու բարձրաձայն հռհռալ Նեմեցի վարքագծի վրա։ Խոսակցությունները շուտով հասնում են հավաքի նախաձեռնության հեղինակին` Թոխմախի Մհերին։ Վերջինիս արձագանքը մի քիչ այլ է լինում։ «Էդ ո՞վ դառավ, որ կարողանար իմ ներկայությամբ ջղայնանար ու ջղայնությունից թողներ-գնար», իր շրջապատում հայտարարում է Թոխմախի Մհերը` միաժամանակ ասելով, թե այդ հարցն այդպես չի թողնելու, եւ Նեմեց Ռուբոն պատասխան է տալու իր «մուտիլովկաների համար»։
Մեզ, անշուշտ, հետաքրքրում է, թե ինչ ձեւով է լինելու այդ «պատասխանը», բայց խնդիրը հիմա սա չէ։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն այնքան լուրջ կարծիքի է իր թաղային հեղինակությունների մասին, որ մտածում է, թե` եթե ինձանից նախագահ դարձրին, Կարապետիչից կդարձնեն ու կդարձնեն։ Դրա համար էլ մտահոգվում է, թե, կարող է, կրիմինալը իր «տակից փախնի» ու ինքը մնա առանց քաղաքական հենարանի։ Մյուս կողմից էլ կրիմինալին «քցելը» Սերժ Սարգսյանի նման մարդու համար խաղուպար չէ, որովհետեւ Հայաստանում ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխներն ու կրիմինալ հեղինակությունները կապված են ընդհանուր շահերով` կոնկրետ բիզնես ոլորտներով, իսկ Սերժ Սարգսյանը նրանց համար մեկն է նրանցից, ով խոստացել է չխախտել «խաղի կանոնը»։
Առջեւում նոր հավաք է լինելու. արդեն ընտրված է հավաքատեղին, հրավիրյալներն այս անգամ ոչ թե 300-ը, այլ 3000-ն են լինելու։ Սպասենք զարգացումներին։
Հ. Գ. Ի դեպ` այս հավաքն ի սկզբանե քաղաքական շարժառիթներ չի ունեցել։ Այն այդպես էլ կմնար ընդամենը ուրախ առիթի` «քեֆի» ձեւաչափում, եթե չլիներ Նեմեց Ռուբոն, որը հանուն Սերժ Սարգսյանի մոտ «համար առաջինը» լինելու գաղափարի, պատրաստ է ամեն ինչի։
ՄԱՐԻ ՍԵՐՈԲՅԱՆ
|
|