View Single Post
Old 07 Jan 11, 12:31   #88 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Îêòÿáðü 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament



Quote:
Ա՞ՄՆ, ԹԵ՞ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ո՞վ էր շահագրգիռ կողմը «Հոկտեմբերի 27»-ի հարցում

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ե՛ւ հայաստանյան, ե՛ւ մանավանդ արտերկրի վերլուծաբաններից շատերն էին կարծիք հայտնում, թե տեղի ունեցած ողբերգությունը տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունք է: Տարբեր վերլուծաբաններ, սակայն, այդ խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեին: Ոմանք որոշակի փաստարկներով փորձում էին ապացուցել, որ «27» -ը ձեռնտու էր եւ կարող էր կազմակերպված լինել ԱՄՆ-ի, մյուսները՝ Ռուսաստանի կողմից, նկատի ունենալով նաեւ այդ երկրների հատուկ ծառայությունների ակտիվ միջամտությունն այդ գործում:

Դեռեւս 1999թ. դեկտեմբերի 2-ի իր համարում ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդան» անդրադառնալով նաեւ «Հոկտեմբերի 27»-ին, մատնանշել էր, որ այդ ահաբեկչության, ինչպես նաեւ ռուս-չեչենական ու թուրք-քրդական հակադրությունների, մասնավորապես նաեւ Հարավային Կովկասում ծայր առած ու դեռեւս չկարգավորված հակամարտությունների, հազարավոր զոհերի ու վիրավորների, տեղահանվածների ճակատագրի հիմքում ընկած է միեւնույն խնդիրը՝ գերտերությունների նավթային ու գազային շահերը, որոնք իրականում ավելի մեծ գին ունեն՝ ազդեցության ոլորտների ու տարածքների ընդլայնում : Անշուշտ, այս թեման ավելի լուրջ մեկնաբանությունների ու վերլուծության խնդիր է, բայց որ «Հոկտեմբերի 27»-ը կարող էր աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունք լինել՝ իրականությանն ավելի քան մոտ է թվում: Ընդ որում, «27»-ի իրագործման համատեքստում որեւէ երկրի շահագրգռվածության վարկածները՝ համապատասխան փաստական կամ կիսաճշմարտացի տեղեկությունների համադրմամբ, ներկայացվում էին կախված այն բանից, թե վերլուծաբանները հատկապես որ երկրի շահերն են ներկայացնում: Պատահական չէր, որ ռուսական ԶԼՄ-ներն ու Հայաստանում ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի գործիչներն ու վերլուծաբանները «27»-ի կազմակերպման մեջ տեսնում էին ԱՄՆ-ին՝ մատնանշելով մեկ այն հանգամանքը, որ մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ԱՄՆ-ն փորձում էր կյանքի կոչել «Գոբլի ծրագիր» կոչվող տարբերակը, Հայաստան-Ռուսաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները, ինչը կարող էր անհանգստացնող լինել մեր տարածաշրջանում իր շահերը հետապնդող Միացյալ Նահանգների համար: Ընդ որում, հատկապես ռուսական վերլուծաբանները մատնանշում էին, որ ԱՄՆ-ն կարող էր շահագրգիռ լինել «27»-ի հարցում, որովհետեւ ի տարբերություն ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, Ռոբերտ Քոչարյանը արեւմտամետ էր, բայց նա ազատ գործել չէր կարող՝ լինելով, այսպես կոչված, «ռուսամետների» շրջապատում: Հակառակ քարոզչությունը՝ ի վնաս Ռուսաստանի, պակաս ագրեսիվ ու ակտիվ էր ԱՄՆ-ի կողմից:

Ուրեմն որքանո՞վ եւ ինչո՞վ է պատճառաբանված «27»-ի իրագործման մեջ ԱՄՆ-ի շահագրգռությունը: Ըկծ գործակալությունը 2000թ. մայիսի 11-ին գրել էր. «Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը խորը մելանխոլիայի մեջ է: Աղբյուրի կարծիքով, Ալիեւին դեռեւս չի հաջողվել հասնել ղարաբաղյան կարգավորման իր ծրագրի իրականացմանը, որն առաջարկել էր ԱՄՆ-ը: Ծրագիրը նախատեսում էր, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը (որից հետո ԼՂՀ-ն ճանաչվելու էր ողջ առաջադեմ մարդկության կողմից), իսկ Հայաստանը իր ոչ բարեկամ հարեւանին էր փոխանցելու Զանգեզուրը՝ տարածք, որը բաժանում է Ադրբեջանի տարածքի հիմնական մասը Նախիջեւանից: Նման ծրագրի էնտուզիաստը եղել եւ մնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը: Ըկծ աղբյուրը նշում է, որ այդ սցենարի կենսագործման դեպքում Հայաստանը փաստացի դուրս էր գալու Ռուսաստանի ազդեցության ոլորտից եւ կողմնորոշվելու էր դեպի ԱՄՆ. ամերիկյան ֆինանսական աջակցությունը այս պարագայում շատ ավելի կարեւոր է լինելու Ռուսաստանի կողմից ռազմա-տեխնիկական աջակցությունից: Ուստի, Ռուսաստանն ու Հայաստանում ռուսամետ ուժերը ամեն կերպ հակազդում են «Թելբոթի ծրագրին»: Հատկապես պետք է ընդգծել, որ Երեւանում խորհրդարանի շենքում հայաստանյան քաղաքականության առանցքային դեմքերի գնդակահարությունը, որը տեղի ունեցավ անցյալ տարի, համընկել են ԱՄՆ կողմից Հայաստանի ու Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումների ահագնացման ժամանակահատվածի հետ: Ահաբեկչական ակտի արդյունքում, որի կատարողները ղարաբաղյան էքստրեմիստներն էին, զոհվեցին քաղաքական գործիչներ, որվքեր հանդես էին գալիս ամերիկյան սցենարի դեմ եւ Հայաստանի՝ Ռուսաստանի հետագա կողմնորոշման օգտին»: Սա հենց այն տարբերակն էր, որի վրա «27» -ից հետո շեշտադրումներ էր անում հատկապես ռուսական քարոզչամեքենան: Ի դեպ, վերը նշված՝ ԼՂ լուծման ծրագիրը, հենց այն տարբերակն էր, որին ՀՀ վարչապետ Վ. Սարգսյանը կարծես թե համաձայնել էր, բայց ի տարբերություն նշված սցենարի, ինչը, կարծում ենք, հատուկ էր նենգափոխված, իրականում խոսքը ոչ թե Զանգեզուրը Ադրբեջանին փոխանցելու, այլ այդ տարածքով էստակադա անցկացնելու մասին էր (կարդացեք՝ «ՉԻ» ապրիլի 21-ի համարում- Ն.Մ.): Ավելին, ռուսական մամուլում եւ լրատվական գործակալությունների տեղեկատվական թողարկումներից մեկում հայտնվել էր մի տեղեկություն, ըստ որի, Ռուսաստանի դաշնային հատուկ ծառայությունները, իբր, ֆիքսել են նույն Թելբոթի ԱՄՆ արած մի հեռախոսազանգ, որտեղ վերջինս, իբր, զեկուցել էր «27»-ի իրագործման մասին: Թե ինչու էին հատկապես ռուսական հատուկ ծառայությունները դա «ֆիքսել»՝ թերեւս, ենթադրելի է:

Հիմա փորձենք այս տեղեկությունները համադրել «հակաամերիկյան» եւ «ռուսամետ» համարված գործիչ Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ կառավարական պատվիրակության անդամ՝ Պետքարտուղարության նորանկախ պետությունների հետ հարաբերությունների գլխավոր համակարգող, պետքարտուղարի խորհրդական, դեսպան Ստեֆան Սեստանովիչի հետ 99-ի հոկտեմբերի 20-ին ունեցած հանդիպման ժամանակ քննարկված թեմաների հետ: Հիշեցնենք, որ այս հանդիպումը հետեւել էր 99-ի սեպտեմբերին 28-ին ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ հանդիպմանը (այդ հանդիպման մանրամասները մենք ներկայացրել էինք «ՉԻ» ապրիլի 21-ի համարում- Ն.Մ.): Վ. Սարգսյան- Ս. Սեստանովիչ հանդիպումը տեւել էր մոտ մեկուկես ժամ: «ՀՀ վարչապետին փոխանցելով ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի ջերմ ողջույնները՝ դեսպան Սեստանովիչը հայտարարեց, որ հայ-ամերիկյան տնտեսական համատեղ հանձնաժողովի ստեղծման՝ ՀՀ վարչապետի Վաշինգտոնում ներկայացված առաջարկը, հավանության է արժանացել ամերիկյան կառավարության կողմից, եւ պատվիրակությունը լիազորված է քննարկել նաեւ հանձնաժողովի կառուցվածքը, արդյունավետ գործունեության մեխանիզմները եւ այլն:

Այնուհետեւ զրույցն ընթացավ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Ըստ պարոն Սեստանովիչի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պետք է ներառի պաշտոնական երկխոսության վերսկսումը, սահմանների բացումը, տնտեսական հարաբերություններն ու մշակութային շփումները երկու ժողովուրդների միջեւ:

Համաձայնելով ներկայացված առաջարկներին՝ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված չի լինի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, եւ գոհունակություն հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունը արձագանքել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն օժանդակելու ՀՀ կառավարության առաջարկին:

Հանդիպման ժամանակ արծարծվեցին նաեւ Հայաստանում ծավալվող կաշառակերության դեմ պայքարին, այդ գործում ամերիկյան կողմի հնարավոր օժանդակությանն առնչվող հարցեր: Վ. Սարգսյանն ասաց, որ կաշառակերությունը ոչ միայն խոչընդոտում է արտասահմանյան ներդրումներին, այլեւ վտանգում ազգային անվտանգությունը: ՀՀ վարչապետը շեշտեց, որ կաշառակերությունն արմատախիլ անելը նաեւ իր պատվի հարցն է» (21.10.1999թ. «Նորաթերթ»):

Կարծում ենք, հայ-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը, որը խրախուսում էր Վ. Սարգսյանը, անխուսափելիորեն հանգելու էր տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը՝ ինչի մասին արդեն վերը ներկայացրել էր Ըկծ գործակալությունը: Իսկ իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում ԱՄՆ-ին արդյո՞ք ձեռնտու էր ՀՀ կառավարության գլխատումը:
Այս մեկնաբանումը կարծես, թե շեղում լինի...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:43.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60