Quote:
Originally Posted by brat_eu
Ասեմ , թե փաստեր ներկայացնեմ՞…
|
Ոնց ստացվի այնպես էլ գրի... Փաստերով իհարկե ավելի արժեքավոր կլինի...
Ես ուղղակի Վազգեն Սարգսյանի ինչքան էլ վատ լինելը, որ փաստվի դժվար թե համոզվեմ, որ նա ինչ որ բան արել է, որ հետո փողերն առնի թռնի դուբայ, բադեն բադեն կամ տանզանիա որսի, ամեն դեպքում նա Հայաստանի ներսում ինչ որ բան ստեղծելու համար էր անում...
Ես օրինակ գիտեմ, որ Վազգենը մինչև 98 թիվը կարող էր թուլություն ցույց տալ ու իր ենթակաների կերած քաքերը փորձեր ծածկադփոցի աներ - խոսակցություններ լսել եմ, որ արել էլ է։ Բայց կարծում եմ 98ին նա համոզված ու նպատակադրված ինչ որ բան ուզում էր ուղղել, բայց միամտորեն համարում էր, որ գնդակը վախենում է իր նման քաջից ու սեփական անվտանգության հարցերը աչքաթող էր արել քիչ էր մնում Քենեդու նման կաբրիոլետով ման գար։
Իսկ ամեն տեսակ հունանյանական խելագար հոգեկան հիվանդ ամեն տեղ կա ու հետևանքները սպասել չտվեցին...