View Single Post
Old 10 Jan 11, 19:50   #94 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:

ԻՆՉՊԵՍ ՀԱՄԵՐԱՇԽՎԵՑԻՆ ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉՆ ՈՒ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏԻՉԸ

Այն, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կամ, ինչպես նրան իր շրջապատի ՙախպերությունն՚ է ասումª Ալիկ Սերգեյիչը ամեն մի աղմկահարույց միջադեպից, սկանդալից ու սպանությունից հետո որպես ՙպարտադիր պայման՚ հանդես է գալիս ասուլիսներով ու իր ոստիկաններին երբեմն անգամ ՙփուռը՚ տալով սրբագրում է ԱԺ պատգամավորների եւ կարկառուն կրիմինալ տարրերի (ինչպիսիք են Լֆիկ Սամոն, Ալրաղացի Լյովիկն ու Նեմեց Ռուբոն) հետ կապված թրիլերները, դրան հայ հանրությունը արդեն մի տեսակ ՙսովորել՚ էր:
Բայց որ ՀՀ ոստիկանապետը դուրս եկավ բոլոր սահմաններից ու հերթական մամլո ասուլիսը (իհարկե ոչ ոստիկանության շենքում) նվիրեց ՀՀՇ-ի անմնացորդ զավակ, հազար ու մի այլանդակությունների մեջ մեղադրվող, նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, իր մամլո ասուլիսի ՙհամոզիչ՚ ելույթների առանցքը դարձնելով հանցագործին, կներեք, սա արդեն մեծ բարոյական ապտակ էր ոչ միայն ժամանակին Վանոյի ձեռքից ՙվառված՚ ժողովրդին ու այն օրվա ոստիկանությանը, այլ նաեւ ներկայիս իշխանություններին, քանի որ եթե գոնե մեր իշխանավորների հիշողությունը չի դավաճանում, մինչ օրս նախկին ՀՀՇ-ական սուպեր ՆԳ նախարարը ՙռոզիսկի՚ մեջ է մի ՙդաստա՚ հանցագործությունները վզին շալակած (մարդասպանությունից սկսած, ռեկետով վերջացրած¤: Եվ հետաքրքիր է, թե ինչ խելքով ու ռիսկով է ՀՀ ոստիկանապետը Վանոյի նման երեւույթին համեմատում Եվգենի Պատալովի հետ, որը ոստիկանության ապրիլի 16-ի տոնին մասնակցելու համար Մոսկվայից ժամանել է Երեւան: Տեսեք, թե ինչ հանճարեղ միտք է ասում մեր ոստիկանապետ Սերգեյիչը եւ ձեռքի հետ էլ ոտի տեղը պնդելով, բարձրաձայնում. ՙԻ±նչ եք կարծում, եթե դուք անցնեք թոշակի ձեզ կհիշե±ն, թե± ոչ: Առայժմ չեմ պատրաստվում թոշակի գնալ, որոշել եմ մի քանի տարի աշխատել՚: Այնուհետեւ մեր ՙջիգյարով՚ Սարգսյանը երեւի հիշում է իր լավ ու քաղցր օրերը Սիրադեղյանի հետ ու ասում. ՙՎանո Սիրադեղյանի մասին նույնպես խոսում ենք, որովհետեւ Սիրադեղյանն էլ մի շատ բարդ ժամանակահատվածում է աշխատել որպես ներքին գործերի նախարար, ինչո±ւ չէ, երկրում շատ կարեւոր խնդիր է իրականացրել կայունության հաստատման ուղղությամբ: Ես նրա հետ աշխատել եմ եւ նրա աշխատանքի վրա ստվեր գցելու որեւէ խնդիր չունեմ, ընդհակառակը` ուրախ եմ, որ խոսում եմ, խոսում եմ մարդկանց մասին, ովքեր ոստիկանությունում ռեֆորմ են անցկացրել՚: Պահո, Ալիկ Սերգեյիչ, էս ի±նչ խաղեր եք տալիս, էն էլ օրը ցերեկով, ի±նչ է նշանակում, թե Վանոն երկրում կայունություն է հաստատել, ռեֆորմ է իրականացրել, բարդ ժամանակներ, ՀՀՇ, ուրախության թրթիռներ, ծափ-ծլնգոց եւ այլն: Էս ի±նչ հաշիվ է, ՀՀ իշխանությունների ՙտամոժնիայով՚ անցած ոստիկանապետն ինչո±ւ է սազն առած ՀՀՇ-ի գլխավոր ՙբոստանչուն՚ (ասել է թե ՆԳ նախարարի) գովքն անում ու առանց ծանրութեթեւ անելու ՙռեֆորմ՚ բառը հիշատակում: Ոնց գցում-բռնում ենք, քանի որ Ալիկ Սերգեյիչը նույն Վանոյի օրոք միլպետ է դարձել, երեւի դա է պատճառը, պատահաբար մոռացել է, որ իրենց ՙբեսպրեդել՚ Վանո Սիրադեղյանի օրոք է սկսվել ոստիկանության կադրային ջարդն ու ՀՀՇ-ական խունտայի ներգրավումը իրավապահ համակարգ: Հիմա այդ ի±նչ սկզբունքով եւ ՙօրենքով՚ է Վ. Սիրադեղյանի պալատական կադր Ա. Սարգսյանը երգում իր vao, Vano երգը: Հասկացանք, որ պրն ոստիկանապետը երգարվեստի նկատմամբ անտարբեր չէ եւ որ, ըստ լուրերի, շատ է սիրում ՙդոլյա վարավսկայա՚ երգը, բայց ազարտի տակ ընկնելով հիշել Վանո հոպարին ու նրան գովերգել, փառաբանել, հրեշտակի թեւեր հագցնել ու առանց վարանելու ուռճացնել Վանո Սիրադեղյան ոստիկան կերպարը, ճիշտն ասած, երեւի Նապոլեոն Բոնապարտն էլ չհասկանար, թե ինչ ծաղիկ է ցանում Սերգեյիչը ՀՀՇ-ի ՙտարածքում՚:
Մարդը, որ ՀՀ ոստիկանապետն է ու ի պաշտոնե ջանք ու եռանդ չպիտի խնայի ՀՀՇ-ի ՙգրոհայինին՚ գետնի տակից էլ ճարելու ու իր տեղն ուղարկելու, հակառակը, դրել Վանո է փառաբանում, թյուրիմացության մեջ գցելով մի ողջ ժողովրդի: Այլապես ո±ր ՙռակուրսով՚ նայենք Սերգեյիչի ՙթամամ աշխարհ պտիտ եկա, Վանոյի նման ես չտեսա՚ նոր ստեղծագործությանը, երբ Վանոյին բռնելու փոխարեն ՀՀՇ-ին հաճոյանում ու ՙգարանտ՚ է կանգնում ՙնարնջագույններին՚: ՀՀՇ-ի շուրջը ՙօխտը՚ անգամ կռուգ տալու փոխարեն. գործով զբաղվիր, Սերգեյիչ, Վանոյին որոնիր եւ բացատրիր հայ հասարակությանը, թե մտքումդ ինչ կա պահած: Գուցե մտավախությո±ւն ունես, որ ՙնարնջագույնները՚ կանցնեն իշխանության ու Կիրգիզիայի նախարարի օրը կընկնես: Ով իմանա: Բայց մենք գոնե մի բան էլ իմացանք, որ այսքան ջերմ եւ շնորհակալ խոսքերից հետո առ Վանո Սիրադեղյան, վաղը որ պիտի ասենքª ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, տոնդ շնորհավոր, հետն էլ պիտի ասենքª Վանո Սմբատիչ, տոնդ շնորհավոր ու հալալ ա քո նմանին, որ Ալիկ Սերգեյչը քեզ մինչեւ էսօր չի մոռանում...

Ս. ՇԱՀԻՆՅԱՆ
Հ.Գ. Մենք ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին մի քանի հարցեր ունեինք ուղղելու.
1) Ինչո±ւ է նա հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին ՆԳ նախարարին որոնելու փոխարեն երկինք բարձրացնում: 2) Ինչո±ւ հենց հիմա Սերգեյիչը հիշեց Վանոյին ու ՙժեստ՚ արեց ՀՀՇ-ականներին, եւ երրորդª իր ոստիկան տեղով ո±ւմ է մատների վրա խաղացնում Սարգսյանը. ի±նչ է, դատավորնե±րն էին սխալ վճիռ կայացրել Վանոյի նկատմամբ, կամ գուցե Վանոյի վճիռը չեղյա±լ է հայտարարվել, մենք չգիտենք, կամ գուցե եւ նա ՙսուրբ՚ ոստիկան էր: Եվ որպես ֆինիշª կարո±ղ է ՀՀ ոստիկանապետն ապահովում է Վանո Սիրադեղյանի վերադարձը եւ լուրջ սիրավեպ է սկսում ՀՀՇ-ական ճամբարի հետ: Ցավոք, այս հարցերին երեկ պատասխաններ չտրվեցին, քանի որ ոստիկանները արդեն տոնական տրամադրությունների մեջ էին:
...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:24.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60