View Single Post
Old 09 Feb 11, 20:07   #155 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Ренессанс армянства наступит, когда власти РА вспомнят об Армянском Вопросе...........

«Միակ թոշակառուի» զգացողությունը

Նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանին թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հանդես է եկել «սադրիչ» հարցազրույցներով: Դրանց ընթացքում նա, խոսելով իր նախագահության ընթացքում տեղի ունեցած անցուդարձերից, սովորաբար գնահատել է նաև հետնախագահության, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածը:

Քոչարյանն այդ առումով մեկ դժգոհել է արտաքին քաղաքականությունից, մեկ՝ տնտեսական քաղաքականությունից: Իր վերջին` 2011 թվականի փետրվարի 8-ի հարցազրույցի ընթացքում Քոչարյանը կարծես թե չանդրադարձավ Սերժ Սարգսյանի նախագահության որևէ շրջանի և ընդամենը նկարագրեց մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածի անցուդարձը:

Բայց իրականում Քոչարյանն այս անգամ էլ անդրադարձավ Սերժ Սարգսյանի նախագահությանն ու ներկայացրեց իր նախագահության համեմատ դրա բացասականությունը: Պարզապես այս անգամ նա այդ բանն արեց քողարկված, թերևս այն պատճառով, որ իբրև նրա խոսքի, ակնարկի հասցեատեր այս անգամ ընտրված էին ոչ թե քաղաքացիները, այլ իշխանական համակարգը:

Իր հայտնի «հայտնության» միջոցով հայտարարելով, որ ինքն իր նախագահության ընթացքում վեր էր կուսակցականությունից և «արբիտր» էր՝ Ռոբերտ Քոչարյանն ըստ երևույթին փորձել է ակնարկել, որ Սերժ Սարգսյանը այդպիսին չէ և ընդամենը իշխանության կողմ է հանդիսանում: Այսինքն՝ Քոչարյանը փորձել է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն իշխանություն չունի, այլ մեկն է իշխանության տարբեր կողմերից, որովհետև արբիտր լինելու համար պետք է իշխանություն ունենալ: Մյուս կողմից հարց է առաջանում, եթե Սերժ Սարգսյանն իշխանություն չունի, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս և վերստին ստանձնում «մրցավարությունը»:

Ավելին, Քոչարյանը հենց փորձում է ժամանակ առ ժամանակ հնչեցվող հայտարարություններով քայքայել այն իշխանությունը, որ ունի Սերժ Սարգսյանը: Դա լիարժեք իշխանություն չէ, բայց բավարար է Քոչարյանի վերադարձը թույլ չտալու և նրան լիակատար վերահսկողության տակ պահելու համար, որ նա իրեն այլևս չզգա որպես «միակ տղամարդ»: Գուցե հենց այդ՝ «միակ տղամարդու» զգացողությունը կորցնելն է պատճառը, որ Քոչարյանն այժմ էլ համակվել է «միակ մրցավարի» զգացողությամբ:

Ըստ երևույթին, այսպես շարունակվելու դեպքում Քոչարյանին մնալու է միայն «միակ թոշակառուի» զգացողությունը: Եվ գուցե հենց այդ զգացողությունն է պատճառը, որ նա հերթական անգամ փորձում է ակտիվանալ ու խուսափել այդ կարգավիճակից՝ միգուցե տեսնելով, թե այս երկրում ինչքան դժվար է դարձել նույնիսկ սեփական չնչին կենսաթոշակները ստանալը, և ինչպես են կենսաթոշակառուները հերթեր կանգնում մի քանի հազար դրամը ստանալու համար:

Բնական է, որ Քոչարյանի համար ավելի նախընտրելի է իշխանության համար հերթ կանգնելը, քան՝ թոշակի համար: Թեև, ինչ վերաբերում է հերթը հասնելու շանսերին, ապա երկրորդի դեպքում Քոչարյանի շանսերն անհամեմատ ավելի մեծ են:

Բա արա Robert Kocharyan ախեր քո տեղը Կյարաբաղնա , գնա այնտեղ խելոք ապրի էլի...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 06:24.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60