Quote:
Originally Posted by voter
Չգիտմե, իմ տպավորությունը լրիվ ուրիշ է, որ հենց Օրդուխանյանի ընտրվելուց հետո ինչ որ ակտիվություն կա թուրքական պրոպագանդայի դեմ գործունեություն է ծավալվում, քաղաքական դաշտում հայտարարություններ են արվում, գերմանական քաղաքական կուսակցություններում հայերի առկայության մասին ինֆորմացիա է հայտնվում, նրանց գործուներությունը լուսաբանվում է։
Որ թուրքահայերը դոմինանտ են Գերմանիայում դա իր բնական պատճառները ունի, թուրքիայից որպես աշխատուժ եկել են ավելի շատ քան ամբողջ մնացած երկրներից, քանի որ թուրքիայի քաղաքացիներին քվոտաներ տրվել է։
Եթե նրանք իրենց գործունեությամբ սխալ ուղղությամբ են տանում, գումարները մսխում են, պետք է հայտարարություններ անել, փաստերը ներկայացնել, որ նրանց էլ փող չտան, հենց ընենց վարկաբեկող բամբասանքներ պետք չի տարածել։
Մասնակցի ընտրություններին, հարցեր տուր, պահանջի հաշվետվություն, փոխի վիճակը, սա հոմ Հայաստան չի որ վախենաս։ Կամ եթե չես կարող հաղթահարել իրենց դոմինանտ կարգավիճակը ու կարծրացած թուրքական բարքերը, ինքդ քո շրջապատում ընտրի առաջատար ակտիվ անձանց որոնք արդեն կկարողանան ինչ որ որոշակի մարդկանց, իրենց վստահածների անունից խոսել ու կշիռ կունենան։
Հայերի ցավը այն է, որ ամեն մեկը ուզում է կամ պրեզիդենտ լինի որ համարի իր հետ հաշվի են նստում։ Հաշվի նստում են նրանց հետ, ով ակտիվ է։ Բացի Օրդուխանյանից ու Եվրոպահայերի միությունից, ոչ մեկի չգիտեմ, ով ակտիվ Եվրոպայում քաղաքական դաշտում ինչ որ բան է ծավալում։
|
Դրանք նոր են ոտքի ելել, բա ինչև այդ ուր էին՞…
Իմ շրջապատը այդ կրուգներում անելիք չունի, որովհետև դրանք դեսպանատան հետ միասին Հայաստանում ուզում են գործարքներ անել, էն մի հատ Մուրադ Աքյուզ կա դա է խունջիկ-մունջիկ լինում արդեն Հայաստանի հայերի հետ կապ պահպանել և կոպիտ ասած հաշտեցնի թուրքահայերին մեր հետ.
Հայերերեն համարյա չգիտեն դրանց երեխանները, արդեն ուզում են որ մեր երեխաններին դասավանդողները իրենց երեխաներին էլ դաս տան.
Էդ ամեն ինչը Հայաստանի հայերը կազմակերպեցին թուրքերի դեմ դուրս գալը, սաղի բգին էր հասել արդեն.թե դատարաններում, թե ածշխատանքի տեղերում, թե սոցիալական հարցերում թուրքերը անընդհատ ուզում են տրորել մեզ ...և բանից ելնելով տարիներ շարունակ սկսեցին հայտնաբերել, թե ովքեր են հիմնականում մեզ ընդիմադիրները, արդյունքում արդեն բազմիցս ասել եմ. Մեդիան է առաջինը, իսկ ովքեր են տերերը՞…ինչու հատկապես մեր մասին միայն վատը՞…Պատասխանը եղավ շատ պարզ.միայն թուրքերը չեն մեր դեմ, դրանց հետևում կանգնածներ կան ու հրաման տվողներ...
