Re: Ex-president of Armenia Kocharyan hunting Lions in Africa Охота экс-президента Кочаряна на львов в Африке Հայաստանի նախկին նախագահի առյուծի որսը Աֆրիկայում
Իշխանության բռնազավթումը` կեղծիքով
1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանը 1998թ., չունենալով ՀՀ տասը տարվա քաղաքացիություն և գրանցված չլինելով Երևանում, առաջադրվեց որպես նախագահի թեկնածու արտահերթ նախագահական ընտրություններում: Փաստաբանական կոլեգիայի կողմից հարցմանն ի պատասխան, որն ուղղված էր Հասցեների հանրապետական բյուրոյին 1997թ. փետրվարի 18-ին` ճշտելու համար, թե Ռոբերտ Սեդրակի Քոչարյան անունով մարդ Երևանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, ստացվել էր հետևյալ պատասխանը. «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում», այսինքն` նման քաղաքացի Երևանում գրանցված չէ:
Հիշեցնենք, որ 1998թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոչարյանի առաջադրման ընդդիմախոսները գլխավոր հակափաստարկ էին մատնանշում իրավական գործոնը` հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` «Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել... վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող... յուրաքանչյուր ոք»։ Մինչդեռ Ռ.Քոչարյանը 1988-1998թթ. ՀՀ քաղաքացի չէր եղել և չէր էլ կարող լինել, և Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ չէր հանդիսացել:
Նրա իշխանավարման մեկնարկից քիչ անց արդեն հայ ժողովուրդը համոզվեց, որ Սահմանադրության խախտմամբ հանրապետության նախագահի աթոռին տիրացած անձը չէր կարող դառնալ Սահմանադրության և սահմանադրական կարգի պահպանության երաշխավոր... Այսպիսով, 1998թ. մարտի 30-ին` կեղծ տեղեկանքի և խայտառակ ընտրախախտումներով անցկացված ընտրությունների արդյունքում Քոչարյանը բազմեց ՀՀ նախագահի աթոռին:
Իմ մեկնաբանությունը ... իսկ ողորմածիկ Վազգեն Սարգսյանը այդ մասին չգիտեր՞…իսկ մինչ այդ ուրիշ թեկնածու չկար՞… իսկ ուր էր Լևոնչիկը նայում, չէ որ խախտվում էր մեր երկրի ապագան, միայն հրաժարականով հարցը չեր լուծվի...իսկ ինչու է հիմա Լևոնչիկը հանրահավաքներ անում, իսկ այն ժամանակ ոչ՞…
|