View Single Post
Old 01 Mar 11, 15:22   #650 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Бывает и так...

Թեկնածուական դիսերտացիան արտագրած գերմանացի նախարարը հրաժարական է տվել
15:11 • 01.03.11




Այսօր հրաժարական են տվել Գերմանիայի երկու նախարարներ՝ պաշտպանության նախարար Կառլ Թեոդոր ցու Գուտտենբերգը և ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Փետրվարի կեսերին գերմանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ցու Գուտտենբերգը արտագրել է իրավաբանական գիտությունների թեկնածուի իր դիսերտացիան։ Նրա աշխատանքում հայտնաբերվել են առանձին պարբերություններ, որոնք առանց հղումների բառացիորեն մեջբերվում են այլ հեղինակներից։

«Սա իմ կյանքի ամենացավոտ պահերից է։ Ես միշտ պատրաստ եմ պայքարել, բայց հասել եմ իմ ուժերի գագաթնակետին»,- հայտարարել է ցու Գուտտենբերգը մամուլի ասուլիսին, որի ժամանակ հայտնել է իր որոշումը։


Սոցիոլոգների տվյալներով՝ Բունդեսվերի նախկին ղեկավարը ամենաշատ ժողովրդականություն վայելող գերմանացի քաղաքական գործիչներից մեկն է։ Նա սերում է հայտնի տոհմից և ունի բարոնի տիտղոս։ Ստեղծված իրավիճակում պաշտպանության նախարարին պաշտպանում էր կանցլեր Անգելա Մերկելը, որը հայտարարել է, որ ցու Գուտտենբերգին նշանակել է պաշտպանության նախարար ոչ թե նրա գիտական աստիճանի համար, այլ որպես մի մարդու, ով լավ է հասկանում իր գործը։

Ինչ վերաբերում է ֆինանսների նախարար Շոյբլեին, ապա նա պաշտոնավարում էր 2009թ.-ից և մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը եղել է ներքին գործերի նախարար։ Նրա հրաժարականի պատճառը չի նշվում։
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111