Quote:
Originally Posted by brat_eu
Ուղղակի այստեղ չեմ ուզում ներկայացնեմ այդ հարցերը կոնկրետ, Հայաստանից պոչ կա , որոնք զեկուցում են մեր վերխուշկում ...
Հարցը այնքան կապ չունի Ազատի հետ, իր գործը չի համապատասխանում այտ տեղում.Կազինյանից հետո նոր դեսպանին քարկոծեցին համարյա, ու հետո անցան կոմպրոմիսի .Այդքան չոր բնավորություն ունեն, որ հայերի դեմն են կիրառում, բայց հիմա էլ չէ. Ազատը , եթե չշեղվի ապա արդյունքը լավ կլինի.Առնետ հայեր կան, որոնք միայն ազգականներով են ուզում իրենց ցույց տան, բայց տուրքերի դեմը չեն հելնում, վախենում են.Այ դա է ցավալին.Երկրորդը մի երկու մանկապարտեզ են մինչև հիմա վերանորոգել Աբովյան քաղաքում.Իսկ Հայաստանում ներկայացել են ամենահարուստ հայեր.Բա դա անելու կամ ասելու է՞…Կամ հայկական համայնքի կենտրոնը համարվում է Կյոլնը, որտեղ եկեղեցինն է, բայց երբ գնաս այնտեղ մեկը հայերեն չի խոսում միայն թուրքերեն.Ու էդ հայերի անուն ազգաննունները էլի թուրքերեն է.Հլը դա մի կողմ դնենք, այդ կենտրոնում գրանցված որպես Դիասպորա 40, 000 հայ կա ու յուրաքանչյուրը ամսական մուծում է համայնքին 45-75€ .Ուր է գնում այդ գումարը՞…դԵ ասա՞…Այդ թվերի մասին է իմ խոսքը Վոտեր ջան...
Հայերի ամենաշատ մարդաքանակը Բեռլինում են, Համբուրգի շատ հայերի հետ են ուղարկել ու ուղարկում են, թե չե ամենաշատը Համբուրգում էին.
Ազատին շատ անելիքներ ունի, եթե Ճիշտ աշխատի ուրեմն հալալ է...բայց... 
|
Դե Օրդուխանյանը հուսամ կկարողանա իրեն ու Գերմանահայերի կենտրոնական խորհրդին հաստատի այնպես, որ երևելի լինի, ինչը լավ էլ անում է - հեսա նախկին կանցլեր Շրոդերի Եղեռնի վերաբերյալ ախմախությունների վերաբերյալ հայտարարություններ ու նույնիսկ կարող է դատական գործ հարուցեն։
Այիսնքն հիմնական պրոբլեմը եվրոպա- ու գերմանահայության, ցաքուցրիվությունն է ու եթե ինչ որ երևելի քաղաքականության մեջ ակտիվ օրգան լինի, հայերը կսկսեն կամաց կամաց դրա շուրջ հավաքվել։
Իսկ որ Քյոլնում հայ մեծ համայնք կա, հենց նույն թուրքահայության որպես թուրքիայի քաղաքացիների էժան աշխատուժ այստեղ գալու շնորհիվ է ստեղծվել, պետք չի տրամադրվել, որ նրանք այդքան արագ թիթիզությունից-աղվոր փողեր շատ ունի, ինտելեկտուալության կանցնեն։ Քաղաքականությունը ու երևելիությունը ինտելեկտուալ մակարդակ է պահանջում, որ երևում է 40 հազար Քյոլնահայությունը ի վիճակի չէ դեռ ստեղծելու, այսքան տարի ասյտեղ են մի քաղաքական երևելի գործիչ, ինչ որ քաղաքապետարաններում կամ լանդստագներում չեն կարողացել անցկացնեն, լոբբինգ ստեղծեն.... Բայց դա նույնկերպ թուրքերի մոտ է, հազիմ մի երկու հատ Օզդեմիր է հայտվել քաղաքական դաշտում էն էլ ինքը իրա ուժերով ու ոչ այնքան թուրքական, ավելի ճիշտ քրդական համայնքի ուժերով...
Օրինակ ֆրանսահայությունը նպատակադրված իր ներկայացուցիներին մինչև ելիսեյան, քաղաքա ու մունիցիպալ պալատներ հասցնում է, այնտեղ ասլեիք ունեն, դրանից էլ Ֆրանսիան Հայաստան պետության ամենամոտիկ գործնկերն է իսկ Եղեռնի ժխտելու մասին համարյա քրեական պատասխանատվություն են մտցնելու...
Հուսանք Եվրոպայի մյուս հանգույցային երկրներում ինչպես Գերմանիան, Հոլանդիան, Լեհաստանը նույնպես հայ համայնքները ոչ միայն փողի մուննաթի համար բիզնես անեն կապրեն, որ թիթիզանան, այլև սկզբունքային հարցեր կփորձեն առաջ տանել ակտիվ լինել քաղաքականության մեջ. կուսակցությունների անդամություն ձեռք կբերեն, կնտրվեն ու դրանով բոլորի համար լավ կլինի, փողերի մասին հաշվետվություններն էլ նորմալ...