View Single Post
Old 02 Mar 11, 17:54   #36 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Армянские погромы в Сумгаите. Февраль 1988г.

«Ազգ». Գերմանիայի նախկին կանցլերը Հայոց ցեղասպանության դեմ


Մարտ 02, 2011

Թերթը գրում է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը փետրվարի 26-ին 60 հազար տպաքանակով լույս տեսնող PAZ Peiner Allgemeine Zeitung-ին տված «Գլոբալ դերակատարման համար Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի» վերնագրյալ մեծածավալ հարցազրույցում, որ արվել է Հաննովերում անցկացվող ամենամյա CeBIT համակարգչային տոնավաճառի առիթով, թե Բեռլինին, թե Բրյուսելին հորդորում է Թուրքիայի հետ բոլոր ասպարեզներում գործակցությունը սերտացնել:

«Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան Եվրոպայի համար» իր իսկ հնչեցրած հարցին նախկին կանցլերը պատասխանում է` հստակ է, այն տնտեսական եւ քաղաքական կայունության խարիսխ է:

«Թուրքիայի հանդեպ թերահավատություն կա նաեւ իր պատմությանը հարաբերվելու իմաստով` մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական փոքրամասնության հանդեպ իրականացրած կոտորածների հիշողությամբ, որ շատերը որպես ցեղասպանություն են որակում» թերթի ակնարկին սոցիալ դեմոկրատ ԳԴՀ նախկին կանցլերը պատասխանում է. «Ոմանք դեպքերը նույնիսկ Հոլոքոսթի հետ են նույնացնում: Սա անթույլատրելի է եւ հարաբերականացնում է Հոլոքոսթը, առաջին հերթին գերմանացիները պիտի առարկեն:

Թուրքիայի սխալը վարչապետ Էրդողանի մոտ չէ, նրա ղեկավարմամբ է պատմությունը վերանայվում, պատճառները տասնամյակներ առաջ քեմալականների եւ զինվորականության դերերի իդեալականացման մեջ է: Այդ պատճառով Հայկական թեման տեւական ազդեցություն կգործի, Էրդողանին հաջողվել է վերջապես Թուրքիայում քաղաքականության վրա զինվորականության գերիշխող դերն ավարտել, որը վճռական առաջընթաց է քաղաքացիական հասարակության ճանապարհին»:

«Ազգ»-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը հարաբերականացնելու Գերհարդ Շրյոդերի փորձը խիստ դժգոհություն է առաջացրել գերմանահայ համայնքում: Ոմանք մտածում են դատական հայց հարուցել նախկին կանցլերի դեմ, իսկ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, դատապարտելով Շրյոդերի բնորոշումները, բողոքի նամակ է հղել զանգվածային լրատվամիջոցներին:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89