Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Էսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան...
Quote:
«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է». Վազգեն Սարգսյան
Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է: Ես պատասխանատվությունից չեմ վախենում ու համոզված եմ, որ ելք կա: Մենք Վճռական Մենակի ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992թթ.: Պետականորեն մենք արդեն շատ անակնկալներ ենք մարսել: Ավելի մեծ փորձություններ դժվար թե մեզ հրամցնեն, եթե ինքներս մեզ չհրամցնենք: Համոզված եմ, որ 20-րդ դարը հայերիս համար հաղթանակի դար է: 20-րդ դարը մենք սկսեցինք պետականության իսպառ բացակայությամբ` եղեռնով, պետություն ստեղծելու անհաջող փորձերով, համաշխարհային առաջին պատերազմում ոտնատակ ընկնելով: Բայց, եկեք մտածենք` այդ ո՞ր մի դարում ենք ծլել-ծաղկել-զորացել: Տիգրան Մեծին հանգիստ թողնենք, մեր հազարամյա մշակույթն էլ փրկության դրոշի պես չպարզենք: Մի՞թե մեր պատմությունը շարունակական նվաստացումների, տեւական հյուծիչ եղեռնի եւ համակերպության պատմություն չի եղել: Մեր հպատակ թագավորների (թագավորի հպատակս ո՞րն է) աղերսագիրը կարդալով` մենք պետականության պատրանքներ ենք փայփայել: Եվ ո՞վ է ասում, որ մեր մշակույթը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան` հիմա: Կամ` այդ ե՞րբ ենք կանոնակարգված-համակարգված մշակույթ ունեցել, որ արդեն չունենք: Հատուկենտ հանճարների փայլատակումները միմիայն պատմությունն են սնել, ժողովրդի արյան մեջ չեն մտել: Մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականություն է, որն ընթացք, հաջորդականություն եւ զարգացում ունի, եւ, ներծծվելով ազգի հավաքական գիտակցության մեջ, ձեւավորում է մթնոլորտ:
* * *
Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
Ես դյուրահավատ չեմ: Այդպես մտածողներից շատերը «մատ» եղան թե՛ դրսում, թե՛ ներսում: Դյուրահավատ չեմ, հավատավոր չեմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղի-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե՛ ես, թե՛ բանակը:
Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին:
Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք:
Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես... Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ով է ինքը: Գալիս է մի պահ` ինքդ քեզնից հոգնում ես, հասկանալ ես ուզում: Նշանակում է` մեջդ այլեւս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Գիտե՞ք` խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատել եմ: Աշխատելու եմ: Կստիպեմ, որ աշխատեն: Կտեսնենք, որ էս երկիրը կարգին, ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում...
Վազգեն Սարգսյան
|
http://1in.am/arm/armenia_society_11941.html
|