10 Mar 11, 20:13
|
#61 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Уйдут ли сержанта-хабРКисты? Ултиматум оппозиции правящему режиму. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15
Quote:
Եթէ Հայը մի քիչ ուշադիր լինէր ու մի քիչ էլ հայերէն գիտենար, ապա այս ցուցանակը անպայման պէտք է հանել տար հէնց նոյն օրը եւ սերժական տիրակալներից պահանջեր դուրս քշել երկրից այդ ծառայութիւնը։ Քանի որ «միգրացիա» նշանակում է ազգաբնակչութեան տեղաշարժտեղահանութիւնը նոյն երկրի ներսը։ Իսկ երբ խօսքը վերաբերում է օտար մի երկրի, ապա այդ երեւոյթը նոյնքան օտարամուտ եզրաբառով կոչւում է «էմիգրացիա եւ իմիգրացիա»։ Այս հանգամանքը, որ ռուսական ծառայութիւնը կոչւում է «միգրացիայի ծառայութիւն», ամէնից առաջ նշանակում է, որ Ռուսաստանը պաշտօնապէս իր գաղութն է համարում Հայաստանը։ 1828-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի կողմից մէկ ընդ միշտ նուաճուած երկիր է մնում։ Եւ հայերը դեռեւս շարունակում են հպարտանալ իրենց «դարաւոր եւ հաւատարիմ բարեկամութեամբ»։ Եւ լռութիւն է տիրում Հայաստան աշխարով մէկ… Լռում է Տէր-Պետրոսեանը իր «ազգային կոնգրեսով» հանդերձ, լռում են երկու սարգսեանները իրենց ստեղծած ու իրենց պատկանող «հայրենատէրերով», «հայրենասէրներով», «նժդեհական 135»-ով հանդերձ, լռում է «առիւծասիրտ» Քոչարեանը, լռում են «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ», «Երկիր» «Մասիս», «Նոր Օր», «Նոր Յառաջ» եւ սրանց նման «հայրենասիրութեամբ» տապակուող գրեթէ մնացեալ պարբերականները Հայաստանի եւ Տարաշխարհի մէջ, լռում են «սփիւռքի բոլշեւիկեան կադրեր» յարութ-տէր-դավւթեանները, փիլիկեանները, ստեփան պողոսեանները, պապուխեանները, ռամկավարական ու հնչակեան ջոջերը, ովքեր անպայման ակնկալում են հայազերծուած Հայաստանի ծերակոյտի անդամ նշանակուել… Այսօր, այս պահին այդ ո՞ր «հայրենասէրն» է համարձակուելու ժխտել, թէ Մոսկովեան բանտի մէջ հաւագրուած Տէր Պետրոսեանը, Ղարաբաղի կոմկուսի մարզկոմից ելած Քոչարեանը. ԿԳԲի դարբնոցի մէջ սովետական չեկիստի երդում տուած Սերժ Սարգսեանը իրենց բոլոր վարչապետների հետ չեն իրականացրել առաջնային պարտաւորութիւնը՝ առանց Հայի Հայաստանը Ռուսաստանին մատուցելու համար։ Եւ դեռ ի՞նչ է անհրաժեշտ, որ ըմբռնենք, թէ 1915-ի թուրքահայաստանի մէջ տեղի ունեցած ողբերգութիւնը կրկնւում է ռուսահայաստանի մէջ։ Յիրաւի, իրականութիւն է դառնում իմ հէքիաթը երկու շների մասին։ Շներից մէկի տէրը շատ դաժան էր եւ պոչը կտրեց մէկ հարուածով։ Միւս շան տէրը բարի էր ու սիրառատ եւ իր շան պոչը կտրում էր ամէն օր փոքրփոքր հատածներով… Եւ ամէն անգամ մի նոր հատած կտրելուց պահանջում էր, որ շունը երախտագիտօրէն լիզի տիրոջ ձեռքը։ Նա՝ այդ շունը, փառք կը տար նաեւ իր աստծուն, եթէ վաղուց հրաժարուած չլինէր եւ բարի տիրոջ պատճառած տառապանքներից ազատուելու համար յոյսը դրած չլինէր անասնական հեթանոսութեան աստուածների վրայ…
|
Գրող, հրապարակախոս, 1993 թ.-ից Հայաստանից վտարանդի, այժմ` փարիզաբնակ Կարեն Ա. Սիմոնյան
պ.Սիմոնյանի մնացած վիճելի մտքերը կարող եք կարդալ http://jamanakimitq.wordpress.com/ Բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր հարց է, ինչու ԼՏՊն ու ՀԱԿը իրենց վերջերս հրապարակած 15 պահանջների շարքում այս ռուսաստանյան գաղութատիրական նկրտումների մասին ու դեմ բան չեն ասել ու արդյոք 17ին կամ հետագայում կասեն ինչ որ բան...
|
|
|
|
|