10 Mar 11, 20:47
|
#63 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Re: Уйдут ли сержанта-хабРКисты? Ултиматум оппозиции правящему режиму. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15
Quote:
Originally Posted by ХичКОК
Վոթեր սույն պարոնը գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ չէր ժամանակին?
Ու հետո
Այդ երբվանից են ,պատերազմի տարիներին Հայաստանից ճողոպրածները դարձել, քաղաքական վտարանդիներ Վոթեր?
|
Նրա անձը ինչ մոտ նույնպես առանձնակի վստահություն չի ներշնչում, չգիտեմ իսկապես ինչու են նրան հետապնդել ու արդյոք նման հետապնդումներ, քննիչների գիշերային այցեր ինչպես նա է ներկայացնում եղել են։
Ինչքան հասկացա սփյուռքի հետ կապերի ինչ որ կոմիտեի հետ կապված անձ է եղել ԼՏՊի օրոք։
Quote:
73-ամյա Կարեն Ա. Սիմոնյանը ծնվել է Երևանում, ավրատել է Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1957 թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը «Մարսեցիներ» պատմվածքների ժողովածուն, հաջորդ տարի «Մեդուզայի շոշափուկներում» վիպակների ժողովաժուն, ապա «Թափառող մոլորակը» (1959), «Սիցիլիական Պաշտպանություն» (1985) վեպերը, «Երկրորդ Արևը», «Փոքր Առյուծի Ադամը», «Վալտեր Բուշ» (1962) վիպակները, «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964) և «Մարգագետին» (1967) պատմվածքների ժողովածուները։ «Արկածային Գրադարան» մատենաշարով 1987-ին լույս է տեսնում «Երկիր են վերադառնալու երեքը» և ապա «Կանչող, Կանչող մի Աշխարհ» հատորները։ 1993-ից մինչև այսօր լույս են տեսել Սիմոնյանի «Homo Dei կամ Բիբլիական Պատմություն», «Վարք Աբովյան Խաչատուրի» վեպերը, «Քարանձավային Պատմություններ կամ 1993» վիպակների ժողովածուն, «Վահրիճ եւ Վերժինէ Ճերեճեան գրական մրցանակի» արժանացած «Կավ և կյանք կամ Peccatum Originale» թատրերգությունը, նաև 6 հրապարակախոսական գրքեր։ Հայերեն է թարգմանել 15-ից ավել հեղինակների գործեր։
attachment5Սիմոնյանը երկար տարիներ զբաղվել է խմբագրական աշխատանքով։
60-ական թվականներից մինչև 1988 թ. Հայաստանի հեռուստատեսությամբ հեղինակել է «Գեղեցիկի Աշխարհում», «Գիրքը եւ Մենք», «Գրական Կամուրջներ» ծրագրերը։
1991 թ. նշանակվել է Հայաստանի Մամուլի եւ Հրատարակչությունների նախարար, ապա հրաժարական տվել։
1993 թ. իբրև քաղաքական վտարանդի հաստատվել է Փարիզ։
1995 թուականին Գրողների միության նախագահի առաջարկությամբ միաձայն հեռացվել է միությունից։
Ըստ որոշ աղբյուրների (տեղեկությունը իմը չէ)՝ Կարեն Ա. Սիմոնյանը կապ ունի խոշոր ֆինանսական չարաշահումների հետ։ Այդ պատճառով է փախել Ֆրանսիա, որտեղ բարեկեցիկ կյանք է վարում։ Նույն աղբյուրները, հոգուտ իրենց բերած փաստարկ են համարում նաև այն, որ այդ տարիներին ԳՄ ոչ մի քվեարկություն միաձայն չէր անցնի, բայց սա բացառիկ էր՝ փաստերի անհերքելիության պատճառով։ Նաև պնդում են, որ քաղաքական սուր ելույթներ չունեցած ու գործունեություն չծավալած Կարեն Ա. Սիմոնյանը ապաստան խնդրել է ո՛չ որպես քաղաքական գործիչ…
Ուրախ կլինեմ, եթե Կարեն Ա. Սիմոնյանը կարողանա հերքել սա փաստերի վրա հենվելով…
http://ankakh.com/2009/08/13431/
|
Այստեղ հարցը ուրիշ է հետաքրքիր ու իմ կարծիքով շատ ակտուալ հարցադրում է - ինչու ՀԱԿը ու ԼՏՊն չի անդրադառնում արտագաղթի ու Ռուսաստանի միգրացիոն ծրագրին՞
|
|
|
|
|