Ստացվում է ԼՏՊի մասին մեր այս թեման էլի ակտուալ է դարձել ու կասկածներն ԼՏՊի նպատակների, ցանկությունների ու ունակություննիեր վերաբերյալ ուժգնանում են...
Մարտի 1 արդեն հեռավոր անցյալ է դարձել - Արցախի պատերազմ անգամ ավելի արագ հանգուցալուծում ստացավ, քան ներկա «ավազակապետության», ռուսական ստրուկների ու էմիսարների դեմ պայքարը։
Լևոն պապին իր նամազով ու «անարյուն» հեղափոխության կոչերով փորձում է մի բան բուժել, որը անբուժելի է ու ուռուցքի նման միայն աճում է ինչքան շատ ես նրան ժամանակ թողնում։
Կա իհարկե շատ դժվար մեթողներ առանց վիրահատության ազատվել ուռուցքից չկորցնելով ստամոքսի, կամ ուղեղի մասը, որտեղ ուռուցքը նստած է, բայց նման բուժմանը շատ ու շատ դժվար է դիմանալ...
Իսկ ԼՏՊի վերջին «քրիստոնեական» նախատանքները Րաֆֆի Հովհանիսյանին ուղղակի լրիվ տխմարություն էին ու բացարձակ երկերեսանիություն։
Նույն ԼՏՊի խոսքերը բերեմ իրեն ենթարկվողների հացադուլի մասին, որտեղ չգիտես ինչու ոչ մի ի ցույց դրվող քրիստոնեական արժեքների մասին նա չէր հիշել...
Quote:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը
10.04.2008
Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կոչ է արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը:
«Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում այս պահից դադարեցնել հացադուլը», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչում, որն այսօր «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել նրա խոսնակ Արման Մուսինյանը:
«Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար», - կարծիք է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ապրիլի 9-ը ոչ թե վերջն է, այլ սկիզբն է պայքարի», - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցած տվյալներով` քրեակատարողական հիմնարկներում ներկայումս հացադուլի մեջ է 23 մարդ:
Ռուզաննա Ստեփանյան http://www.armenialiberty.org/conten...e/1594395.html
|
Լավ ինչքան կարելի է ինքնասիրահարված լինել, որ համարել միայն դու ու քո արածն է արժեքավոր, մնացածը հեչ... Այդ առհամարական վերաբերմունքը ժողովրդին հանգեցրեց, որ ԼՏՊին նույնիսկ իր չեղած տեղը ձայն տված ու ընտրած մարդիկ 1998ին էլ երեսը տեսնելու ցանկություն չունեին...