Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Sexual and marriage practicies in Armenia Սեռական և ընտանեկան բարքերի ներկա մակարդակը Հայաստանում Уровен сексуальных и семейных отношений в сегодняшней Армении
Quote:
Originally Posted by voter
Я выяснил, что девушке про которую в статье идёт речь можно помочь, если найти в Армении/Ереване психолога готового принять и обследовать её.
Или может кто то из форумджан учащийся на психолога, рискнёт скажем онлайн через Скайп психологическую помощь оказать?
|
Текущее состояние ситуации с девушкой
Quote:
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Բռնության ենթարկված աղջիկը» հոդվածը ամենաարձագանքված հրապարակումս է 5 տարվա լրագրողական գործունեության ընթացքում: Այն հազարավոր ընթերցող ունեցավ ոչ միայն Lragir.am-ում, այլեւ facebook-ում եւ տասնյակ այլ կայքերում, որոնք արտատպել էին հոդվածը:
Հաջողության գաղտնիքը ոչ թե հեղինակի տաղանդի, այլ հասարակության ուշադրությունից դուրս մնացած 18-ամյա աղջկա իրական դժբախտության մեջ էր:
Քաղաքացի-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էր հուշել գաղափարը, թե պետք է մի զգացմունքային նյութ գրել Անիի (անունը փոխված է) մասին ու հասարակությանը կոչ անել օգնել նրան: Սա աշխատող տարբերակ է` համոզված էր Մարիամը: Եւ իսկապես, աշխատեց:
Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո խմբագրություն էին զանգահարում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` առաջարկելով իրենց օգնությունը:
Միջազգային հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերությունը Անիին աշխատանք առաջարկեց, տնօրենն ամեն ինչ անում էր, որպեսզի օգնի աղջկան, աշխատակիցները շատ սիրալիր էին նրա նկատմամբ, սակայն Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում ուսում ստացած աղջիկը չկարողացավ ստանձնել այդ պատասխանատվությունը:
Անին ասում էր, թե ինքը կդժվարանա սիրալիր խոսել հեռախոսով մարդկանց հետ, չի կարող նրանց հարցերին անհրաժեշտության դեպքում ռուսերենով պատասխանել: Գուցե սա ընթերցողի համար անհասկանալի կլինի, բայց ճանաչելով այն միջավայրը, որտեղ անցել է Անիի մանկությունը` ինձ համար զարմանալի չէր:
Անիին իրենց օգնությունն են առաջարկում նաեւ կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Սակայն Անի-ՀԿ կապը դեռ լավ չի ստացվում, քանի որ աղջիկը լավ ծանոթ չէ Երեւան քաղաքին եւ դժվարանում է գտնել այն հասցեները, որտեղ գործում են ՀԿ-ները:
Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ պատրաստակամություն հայտնեցին մտերմանալ Անիի հետ, ուղեկցել նրան անհրաժեշտ վայրեր, օգնել խորհուրդներով: Այս կապն էլ ամուր չստացվեց, քանի որ Անին երբեմն մարզ է գնում, որտեղ մայրն է ապրում կամ Երեւանում բնակվող վատառողջ քրոջն է օգնում:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ անձամբ պաշտպանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը շատ ջանացին, որպեսզի լուծեն Անիի ժամանակավոր կացարանի հարցը: Առաջարկել էին մի քանի անձանց հետ բնակվել մի կացարանում: Անին նախընտրել էր մնալ ընկերուհու տանը:
Եվրոպայում ապրող մի հայ երիտասարդ 50 դոլար ուղարկեց Անիին, Հայաստանից մի երիտասարդ էլ 15 հազար դրամ տվեց եւ ասաց, որ պատրաստ է առաջիկա ամիսներին եւս օգնել: Գումարն ինձ էին վստահել, ես էլ մաս-մաս դրանից փող էի տալիս Անիին: Նրա համար սնունդ էի գնում, կոշիկ, հեռախոսն էի լիցքավորում:
Մի սփյուռքահայ կին էլ Եվրոպայից գումար ուղարկեց, որպեսզի Անիի համար տուն վարձակալենք: Ներկայում Անին կացարան ունի, երբ աշխատանք գտնի եւ մի քիչ ինքնուրույն դառնա, այդ գումարով բնակարանի առաջին 2 ամսվա վարձի հարցը կլուծենք:
Ընթերցողներից 3 հոգի (մեկը` ԱՄՆ-ից) իրենց օգտագործած հագուստն էին փոխանցել Անիին: Մի երիտասարդ ակտիվիստ առաջարկել է վարսավիրության անվճար դասընթացներ կազմակերպել աղջկա համար: Վարպետության դասերը հավանաբար կսկսեն առաջիկայում:
Անին շարունակում է աշխատանք փնտրել: Երկու անգամ նրա հետ խանութներ գնացինք, որտեղ վաճառողուհի էր պահանջվում, սակայն չստացվեց:
Վերջերս նրա բջջային հեռախոսն էր փչացրել, այդ պատճառով հաճախակի չեմ կարողանում կապվել հետը: Վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումներից մեկում է սկսել նկարահանվել, թեեւ իրեն չեն տեղեկացրել, թե դրա դիմաց որքան գումար է ստանալու եւ երբ:
Հոդվածին արձագանքողներն այնքան շատ էին, որ բոլորին արդեն դժվարանում եմ հիշել: Ընթերցողների այդչափ մտահոգությունը աղջկա եւ վստահությունը լրագրողի նկատմամբ ինձ համար, իսկապես, անսպասելի էր:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
|
http://www.lragir.am/armsrc/right45771.html
|