View Single Post
Old 12 Apr 11, 16:15   #41 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
ՍԵՖԻԼՅԱՆԸ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ապրիլի 8–ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտության կապակցությամբ զանգվածային տարբեր լրատվամիջոցներ ցանկանում էին Ժիրայր Սեֆիլյանից ստանալ պարզաբանում այդ արտահայտության կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանին ԶԼՄ-ների կողմից ուղղված հարցը և տրված պատասխանը։

Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքի ժամանակ, մասնավորապես այդ ելույթում Ձեզ վերաբերող հատվածը։

Հարցումի առաջին մասին կպատասխանեմ հակիրճ: Որպես ընդդիմադիր ամենամեծ բևեռի առաջնորդի ելույթ`այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական: Իսկ ինչ վերաբերում է ինձ ուղղված հատվածին, կասեմ հետևյալը։

Իմ վերջին` մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչև ապրիլի 8-ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ: Իմ առաջարկության փաթեթը եղել է հենց այդ տրամաբանության համատեքստում և Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից:

Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «ՀԻՄԱ» բացականչությունների նկատմամբ կիրառել են ճնշում և լռեցնելու փորձեր, որոնք պսակվել են հաջողությամբ: Կարծում եմ «Լևոն Նախագահ» «ինքնաբուխ» բացականչությունը ևս հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից, խնդրելով ժողովրդին, որ մինչև այն ժամանակը, երբ չի վերացել բռնապետությունը՝ հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների համախմբման ու ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը: Առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե համաժողովրդական շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «ԳՈՐԾԻՔ»։

Եվ վերջապես, իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին չգիտես ինչու արդեն մոռացված «թաթար-մոնղոլական ավազակապետության» պարագլուխներին, և ոչ թե գործընկերներին, որոնք պայքարել և պայքարելու են այս ռեժիմից օր առաջ ազատվելու համար։

Բռնապետության դեմ պայքարի ներկա փուլում ինձ համար անընդունելի է ընդդիմադիր գործիչների կողմից իրար նկատմամբ հրապարակային որևէ հեգնանք, առավել ևս անհանդուրժողականության ցանկացած դրսևորում։ Եվ բոլորովին այլ բան է հրապարակայնորեն բանավիճել քաղաքական, գաղափարական ու մարտավարական հարթություններում։
Сефилян просит ЛТП выполнить своё обещание, быть инструментом который доведёт народ до кондиции и уйдёт не требую кресла президента.
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60