View Single Post
Old 19 Apr 11, 00:07   #6 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Armenian army don't need soldiers of law and order Воины справедливости армянской армии не нужны? Արդարության մարտիկներ հայկական բանակին պետք չե՞ն...


Quote:
“Ես` ՀՀ Զինված ուժերի սպա Նարեկ Այվազյանս, մերժել եմ և մերժում եմ ինձ առաջադրված անհիմն մեղադրանքները, քանի որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում իմ բոլոր գործողությունները ուղղված են եղել ռազմական գույք հանդիսացող դիզելային վառելիքը յուրացնողներին բացահայտելու, որի համար նրանց կողմից ենթարկվել եմ բռնության և ծեծի: Իմ միակ անձնական շահագրգռությունը եղել է ՀՀ սահմանները պաշտպանելը, ՀՀ անվտանգությունն ապահովելը…”, դատարանում արտասանած ինքնապաշտպանական ճառում հայտարարել է 23-ամյա լեյտենանտ Նարեկ Այվազյանը:

Նա դատարանից պահանջել է իրեն անպարտ ճանաչել, քրեական գործի վարույթը կարճել և ազատ արձակել դատարանի դահլիճից` ՀՀ Զինված ուժերում ծառայությունը շարունակելու համար:

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կհրապարակվի Արարատի զորամասերից մեկի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու գլխավորած զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Նարեկ Այվազյանի գործով դատավճիռը:

Նարեկ Այվազյանին առաջադրված մեղադրանքներում անպարտ ճանաչելու միջնորդությամբ է հանդես եկել նաև փաստաբան Էդուարդ Չինարյանը:

Փաստաբանը գտնում է, որ “առաջադրված մեղադրանքներն անհիմն են և շինծու, իսկ որոշ դեպքերում նախաքննության մարմինը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, և այդ մեղադրանքները պետք է վերացվեն, իսկ քրեական գործի վարույթը կարճվի”:

Նարեկ Այվազյանը կալանքի տակ է գտնվում 2009 թ. դկտեմբերից: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 h-ի 1 մասով, 360 հ-ի 2 մասով, 375 h –ի 1 մասով: Վերջին դատական նիստերից մեկում մեղադրանքի կողմը հրաժարվել է 360 հ-ի 2 մասով առաջադրված մեղադրանքից, քանի որ այս հոդվածով նախատեսված արարքը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել:

Մեղադրողն իր ճառում ասել է, թե “նախաքննական մարմինը անտեսել է” հանգամանքը, որ “դիզվառելիքի տեղափոխումը այլ հենակետ, անկախ այն բանից, թե ինչ նպատակով է այն տեղափոխվում, արգելելը եղել է օրինական”: Մյուս երկու հոդվածներով մեղադրողը դատարանից պահանջել է Նարեկ Այվազյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Մարտական հենակետի ավագ Նարեկը փորձել է հենակետում իր ենթակայության տակ գտնվող զինվորներին արգելել զինմասին պատկանող դիզվառելիքի գողանալը և դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից: Իսկ երբ փորձել է միջադեպի հետ կապված բացատրություններ տալ վերադասին` բռնությունների է ենթարկվել նաև նրանց կողմից:

Քրեական գործը հարուցվել է ոչ թե դիզվառելիք գողանալու փաստով, այլ Նարեկին “սանձելու” և նրան “կոտրելու” համար:


Լեյտենանտի կոչումով այս սպան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտել է գերազանցության դիպլոմով և սովորելու ընթացքում պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով: Ակադեմիան ավարտելիս Նարեկ Այվազյանին դիպլոմը հանձնել է անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավարտելուց հետո զինվորական ծառայությունը շարունակել է Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում որպես դասակի հրամանատար:

Փաստաբանի հարցմանն ի պատասխան զորամասի հրամանատարի կողմից տրվել է նաև Նարեկ Այվազյանի ծառայողական բնութագիրը.

“Լեյտենանտ Նարեկ Լևոնի Այվազյանը ծառայության է անցել ՀՀ ՊՆ 58831 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում, որպես 1-ին ՀՎ-ի 2-րդ ՀԴ-ի հրամանատար: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրականորեն: Հրամանատարության կողմից գնահատվել է դրական: Բարեխղճորեն կատարել է հրամանատարության հրամանները: Մարտական հենակետերում ծառայության ժամանակ չի թերացել իր պարտականությունների կատարման մեջ: Ֆիզիկապես առողջ, շարային առումով ձգված”:

Սա զինվորական գործերով այն եզակի դատավարություններից է, որտեղ լեյտենանտ Նարեկ Ավազյանը պայքարել է ճշմարտության հասնելու համար, դատարանում հայտնել իր սեփական կարծիքն ու պնդել այն`իր զինվորական կոչմանը վայել կեցվածքով: Շուրջ 1,5 տարի գտնվելով կալանքի տակ, անցնելով անարդարությունների միջով, 23-ամյա զինվորականը չի կորցրել ցանկությունը շարունակել զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
http://lragir.am/armsrc/right46639.html
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 18:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60