Պետք է նմանվել, հիշել և խոնարհվել նրանց գործի և անվան առաջ:
Հայոց պատմությանը հայտնի են բազում հայորդիների պանծալի անուններ, ովքեր պետք է վառ օրինակ լինեն գալիք սերունդների համար, իսկ նրանց գործը հավետ գովերգվի հայ մոր շուրթերով, ով պետք է իսկապես Հայ զավակ մեծացնի։
20-րդ դարի առաջին և ամենասահմռկեցուցիչ ոճրագործությունը Հայոց ցեղասպանությունն է, որի կազմակերպիչներն սպանվեցին մարդուն վայել, այնինչ պետք է մեռնեին կենդանու պես։
Ինչևէ, Հայի արյան վրեժի մասնակի իրականացնողները հավետ պետք է հիշվեն և գովերգվեն, քանի որ նրանք առաջինն էին, ովքեր դեմ գնացին օտարերկրյա օրենքներին և Հայի օրենքով դարձան արդար դատի իրագործող։
Սողոմոն Թեհլերյան։ Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: 1915-ին' Ցեղասպանության ընթացքում կորցրել է իր ողջ ընտանիքը' ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան: Մի քանի տարի անց վերադարձել է հայրենի Երզնկա, բայց չի գտել ոչ մի հայ ընտանիք
Այնուհետև տեղափոխվել է Եվրոպական երկրներ, ԱՄՆ, ապա Շվեյցարիա և Գերմանիա' ուսում ստանալու, ինչպես նաև Թալեաթին գտնելու նպատակով: 1921 թվականի մարտին նրան գտել է Բեռլինում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձել նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալեաթին, դուրս է իջել տնից և ատրճանակի մի կրակոցով սպանել ոճրագործին:
Սպանության մեղադրանքով Թելհերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ' դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:
Մինչև 1945 թվականը Թեհլերյանը բնակվել է Բելգիայում, ապա մեկնել է Սան Ֆրանցիսկո, ուր և մահացել է 1960-ին:
Պետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գևորգյան։ Ջեմալ փաշան եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական է եղել Աֆղանստանում:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս' 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը:
Հակոբ Մելքումով։ Էնվեր փաշան, Թալեաթի ու Ջեմալի նման, եղել է երիտթուրքական կուսակցության ղեկավարներից և Մեծ Եղեռնի կազմակերպիչներից: Նրան են պատկանում այս խոսքերը. «առանց մի թուրք զինվորի կորստի, ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»: 1918-ին' զինակիցների նման, փախել է Գերմանիա, ապա հեռակա կարգով մահապատժի ենթարկվել: 1921 թվականին գլխավորել է Միջին Ասիայի հակասովետական բասմաչական շարժումը, որտեղ և սպանվել է հայազգի Հակոբ Մելքումովի գլխավորած բանակների հետ կռվելիս:
Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան։ Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սաիդ Հալիմը, Բեհաէդդին Շաքիր և Ջեմալ Ազմիի բեյերը իրենց մեծ մասնակցությունն են ցուցաբերել հայերի զանգվածային ջարդերին: Վերջին երկուսը հետագայում մահապատժի են ենթարկվել:
Սաիդ Հալիմը սպանվել է 1921 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Հռոմում,Արշավիր Շիրակյանի գնդակից, իսկ Բեհաէդդին և Ջեմալ Ազմի բեյերը՝ Բեռլինում, 1922-ի ապրիլի 7-ին, Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից:
Կան անուններ, որոնք այստեղ չնշվեցին, սակայն անուրանալի է նրանց գործը, իսկ նրանց պատգամն ուղեցույց է Հայ ժողովրդին։
www.genocide.am