Re: Вдали от Родины - все для Родины....
ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱ՞Ռ
Մայիսի վերջին Երևանում ֆորում կանցկացվի, որում կքննարկվեն Հայաստանի և Սփյուռքի համագործակցության հարցերը:
Դատելով հայկական իշխանությունների վերջին հայտարարություններից, սփյուռքը սկսել է ընկալվել որպես քաղաքական և տնտեսական վերջին ապաստան: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ միջազգային կազմակերպությունները և արևմտյան պետությունները նախկինի պես չեն աջակցում Սերժ Սարգսյանին, իսկ Ռուսաստանը Երևան է ուղարկում դատական կատարածուների, Հայաստանում հասկացել են, որ միայն սփյուռքը կարող է փրկել:
Այդ մասին ակնարկել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դոֆինա Գերչևան, ով հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը կարող է վերականգնվել արտասահմանում ապրող հայերի օգնությամբ: Սփյուռքի տվյալներով, աշխարհում հայկական ֆինանսների շրջանառությունը տարեկան կազմում է 10 մլրդ դոլար, որը 3 անգամ ավել է Հայաստանի բյուջեից: Իսկ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել է, որ սփյուռքում իզուր են մտածում, որ Հայաստանում հնարավոր չէ գումարներ աշխատել: Նա կոչ է արել գալ և համոզվել:
Սակայն, ըստ ամենայնի, իշխանությունները սփյուռքի վրա հույս են դնում ոչ միայն խոշոր ֆինանսական ներդրումների, այլև խորհրդատվական օգնության հարցում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերջերս հայտարարել է, որ եկել է մի հապարակ ստեղծելու ժամանակը, որտեղ առաջարկներ են ներկայացվելու երկրի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման համար: Հնարավոր է, որ սփյուռքը պետք է եկել Հայաստանին օլիգարխների դեմ պայքարի համար, որը միայնակ չի կարող հաղթահարել, և տնտեսության բարեփոխման համար: Սակայն դեռևս ստեղծվել է միայն հայկական առևտրական ցանց, որը դեռևս հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու:
Կհավատա՞ արդյոք սփյուռքը Սերժ Սարգսյանի անկեղծությանը և տնտեսությունն ազատականացնելու ցանկությանը, որպեսզի սփյուռքի ներկայացուցիչները կարողանան անարգել մասնակցել բիզնեսին: Դժվար թե կարելի լինի սփյուռքին հայտարարություններով համոզել, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, և առաջին հերթին` տնտեսության ապամենաշնորհացում:
Քանի որ Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան, կապերը հինվում են հատվածային, էմոցիոնալ և սուբյեկտիվ հիմքերի վրա: Հայաստանը սփյուռքին որոշ առումով վերաբերվում է որպես իր գավառի, համարելով, որ համազգային որոշումներ ընդունելու իրավունքը պատկանում է Երևանին: Իր հերթին, սփյուռքը, ելնելով տնտեսական և սոցիալական զարգացվածության մակարդակից, գավառ է համարում Հայաստանը, հոգու խորքում Հայաստանի կենցաղի թշվառությունն արդարացնելով նրա կյանքին չմասնակցելու իր ցանկությունը: Երևանն իր պարտքն է համարում շնորհակալություն հայտնել սփյուռքին բարեգործության համար, իսկ սփյուռքն արդեն հոգնել է օգնելուց և նրան պետք են այլ կարգի հարաբերություններ` ինտեգրում: Սակայն մի բան ակնհայտ է` Հայաստանում չկա սփյուռքի հետ համագործակցության կոնցեպտուալ ընկալում:
Մայիսի 5-ին Հայաստանի կառավարության նիստում, “գլոբալիզացիայի պայմաններում սփյուռքի զարգացման հեռնակաները” թեմայով կոնֆերանսի կազմակերպման հարցի ներկայացման ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հարցրել է. “Իսկ ի՞նչ է նշանակում սփյուռքի զարգացում”: Միջամտել է Տիգրան Սարգսյանը և փոխեց ձևակերպումը:
|