Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 07 May 11, 14:12   #204 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ

«Սթար» սուպերմարկետների ցանցը մայիսի 5-ին հայտարարել է ռեբրենդինգի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ “Սթարը” նոր բաժնետեր ունեցավ, ի դեմս Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets Ltd ընկերության: Հայտարարվել է, որ այն հայկական կապիտալով ընկերություն է: Դժվար է ասել, թե Հայաստանից ով է այդ կապիտալը տարել եւ գրանցել օֆշորային գոտում, ու հիմա սուպերմարկետների ցանց է գնում Երեւանում: Պարզ է միայն, որ ցանցի նոր սեփականատերը բավական հավակնոտ բիզնես ծրագրեր ունի: Նախատեսվում է օրինակ, որ “Սթարն” ընլայնելու է ցանցը եւ 12 նոր սուպերմարկետ է բացելու: Նաեւ հայտարարվել է, որ գնային ճկունության համար, “Սթարը” պայմանագիր է կնքել մի շարք ապրանք արտադրողների հետ արտասահմանում եւ ապրանքները ներկրելու է հենց ինքը, առանց միջնորդի:

Դա թերեւս բավական էական հանգամանք է: Փաստացի ստացվում է, որ Հայաստանում ապրանքների նոր ներկրող է ավելանում: Պետք է ենթադրել, որ “Սթարը” ներկրելու է առաջին անհրաժեշտության ապրանքներ, եւ թերեւս հիմնականում սննդամթերք: Ի վերջո, երեւի թե դժվար չէ պատկերացնել, որ սուպերմարկետներում հիմնական սպառումը հենց դրանցն է, եւ թերեւս բիզնեսի տեսանկյունից էլ նպատակահարմար է, որ գնային ճկունություն լինի հենց առաջին անհրաժեշտության սննդամթերքի հարցում, որպեսզի հնարավորինս հարմար գնով հնարավոր լինի հնարավորինս շատ սպառող ներգրավել ասենք այլ սուպերմարկետներից կամ առեւտրային կետերից:

Այստեղ կարող է նշմարվել սուպերմարկետների մեկ այլ խոշոր ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի պարագան: Նա էլ, ինչպես հայտնի է, սննդամթերքի խոշոր ներկրող է, իսկ շատ դեպքերում նույնիսկ միակ ներկրողը: Եվ լինելով խոշոր ներկրող, նա իր ներկրած ապրանքը նաեւ կարողանում է վճառել իր սուպերմարկետների ցանցում, բնականաբար կարողանալով հանդես բերել այսպես ասած գնային ճկունություն: Հիմա ստացվում է, որ “Սթարի” նոր սեփականատերը ձեռնոց է նետում Սամվել Ալեքսանյանին ոչ միայն սուպերմարկետների ցանցի, այլ նաեւ ներկրումների առումով: Դժվար չէ պատկերացնել, որ եթե ներկրումն իրականացվում է սուպերմարկետների մեծ ցանցի համար, ապա դա բավական խոշոր ծավալի ներկրում է լինելու:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի խոշոր որեւէ կապիտալիստ պարզապես ամաչել է սուպերմարկետների եւ ներկրումների խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ բացահայտ մրցակցելուց, եւ փորձել է դա անել նույն օֆշորի դիմակով: Հարցը միայն այն է, թե արդյոք հնարավոր է Հայաստանում երկար ժամանակ պահել այդ դիմակը, առավել եւս, որ Հայաստանում տնտեսական բոլոր գործարքներին իշխանությունը կարծես թե տեղեկանում է մինչեւ ուղն ու ծուծը, նոր միայն տալիս դրանք իրագործելու հավանություն: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործնականում անհնար է առանց այդ հավանության կատարել խոշոր տնտեսական գործարքներ:

Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ հենց ինքն է թաքնվում այդ “դիմակի” տակ, ամաչելով բացահայտ մրցակցել Սամվել Ալեքսանյանի հետ, այսպես ասած “խփել նրա գործին”: Եվ վերջապես, ամենեւին պետք չէ բացառել, որ օֆշորային դիմակով “Սթարի” նոր սեփականատիրոջն ընդամենն ուզում են պաշտպանել Սամվել Ալեքսանյանից: Չի բացառվում, որ լավ իմանալով Հայաստանի օլիգարխիկ շրջապատում տիրող բարքերը, իշխանությունը ներդրողին ասել է, որ իհարկե կարող է ապահովել ներդրման հնարավորություն, բայց չի կարող անվտանգություն ապահովել` Սամվել Ալեքսանյանին չեն կարող հետ պահել մրցակցի հանդեպ “խանդի” առարկայական դրսեւորումներից` թե ֆիզիկապես, թե բարոյապես: Դրա համար էլ նոր ներդրողին գուցե խորհուրդ են տվել առժամանակ չբացահայտել իր անձը:

Այդ ամենն իհարկե ենթադրություն է, որը գուցե ոչ մեկին չի էլ հետաքրքրում, հատկապես շարքային քաղաքացիներին: Շարքային քաղաքացիերին թերեւս հետաքրքրում է մեկ այլ բան: Ինչ է լինելու մանրածախ առեւտրի ոլորտի համատարած սուպերմարկետացման վերջը: Արդյոք դրա հետեւանքով վերջնականապես չեն կորի առեւտրի մյուս բոլոր տեսակները: Կամ, արդյոք հենց դրա համար չէ, որ քայլեր են կատարվում առեւտրի մյուս տեսակները` շուկաներ, կրպակներ, փոքր կամ միջին խանութներ, աստիճանաբար կորցնելու ուղղությամբ: Եվ արդյոք փոքր, ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող աղքատ երկրի համար մեծ չէ մեկ շնչին բաժին ընկնող սուպերմարկետների թիվը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60