Էլի իրենց էշը թանգ է...ախ , երբ երկրի տեսք կունենա Հայաստանը՞…
Quote:
Ֆինանսների նախարարը չի ցանկանում ֆինանսավորել մարդահամարը. Կառավարությունում կրքերը թեժացել են
Մայիս 12, 2011 | 15:29
Թեեւ Հայաստանում հոկտեմբերին անցկացվելու է թվով երկրորդ մարդահամարը, դրա ֆինանսավորման հարցը մնում է առկախ։ Այսօր՝ մայիսի 12-ին կառավարության նիստի ընթացքում տհաճ բանավեճ ընթացավ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի միջեւ։
Ս. Մնացականյանը ներկայացնում էր միանգամից 2 որոշում՝ մարդահամարի հարցաշարի մասին եւ մարդահամարի կազմակերպման նպատակով 100 մլն դրամ հատկացնելու մասին։
Ֆինանսների նախարարը առարկեց՝ ասելով, թե գումար կարող է հատկացնել միայն երրորդ եռամսյակում՝ եթե խնայողություններ լինեն։ Այս հայտարարությունը հունից հանեց իր արտասովոր հանդարտությամբ աչքի ընկնող վիճակագրական ծառայության պետին։ «Ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը»,- մի քանի անգամ բորբոքված փորձեց ճշտել Ս. Մնացականյանը։ Նա նույնիսկ վարչապետից ճշտում պահանջեց՝ իր ներկայացրած նախագծերից մեկն է ընդունվո՞ւմ, թե՞ երկուսն էլ։ Վարչապետը ստիպված էր հավաստիացնել, որ երկուսն էլ ընդունում են, թեեւ հավելեց, որ ֆինանսավորման հարցը հետո կքննարկվի։
|
Նախարար ունենք աշխարհը չունի...