Re: Евровидении 2011/Eurovision 2011
«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն`նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմմիի մենեջերը: Նրա խոսքով` հայկական պատվիրակությունը պատասխանը կիմանա Երեւանի ժամանակով 20.00-21.00-ին: Մենեջերը նշեց, որ նման նախադեպ եղել է, եւ 2009թ մի երկիր էր անցել եզրափակիչ, բայց եզրափակիչում այդ երկրի փոխարեն բոլորովին այլ երկիր է մասնակցել: Մենեջերը նաեւ նշեց, որ ամբողջ գերմանական մամուլը ողողված է այդ մասին հրապարակումներով
|