Պատասխանը: Պառլամենտական ընտրություններ միայն կուսակցական ցուցակներով Парламентские выборы только партиями.
Սերժ Սարգսյանը եթե ուզի բարեփոխումներ անել, ապա առաջին հերթին ինքնազոհության պատրաստակամություն պիտի ունենա, քանի որ առաջին քայլը ԱԺի որակի, արժեքի ու կարևորության բարձրացման համար դա նախագահի աթոռին նստածի հնարավորությունների սահմանափակում կամ լավագույն դեպքում ընդհանրապես վերացում կնշանակի։
Պարզ ասած նա պիտի նախագահ կոչվածի իշխանությունը ու կարևորությունը հանձնի ԱԺին, որ ԱԺում նախագահին գովաբանող ու մուծվողների փոխարեն քաղաքական դեմքերի հայտնվելը ինչ որ իմաս ունենա։
Սահմանադրության հանրաքվե պետք է կազմակերպվի ու հնարավորություն տրվի հայ ժողովրդին լուծարել ԼՏՊ-Վանո-Վազգեն ու Սերժ Սարգսյանի կողմից ստեծած ու հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած նախագահի պաշտոնը։
Եթե անցնենք պառլամենտական պետության արդեն չենք կարողանա մեզ թույլ տալ ունենալ բառադի պատգամավորներ ու հուսալ, որ դե նախագահը կա մի բան կանի....
|