Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 21 May 11, 13:35   #210 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Եվս մի կառկուռի , քանդողի պոչը խուզեցին...

Quote:
Թովմասյանը ստորագրեց այդ հրամանը

ՀՀ Արդարադատության նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ նոտարիատի բաժնի պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Մարիամ Գաբոյանին: Նա այս պաշտոնում է 20 տարուց ավելի` 1990թ-ից, իսկ այդ բաժնում աշխատում է արդեն 32 տարի:

Ըստ մեր տեղեկությունների` այս որոշումը բավականին ուրախացրել է նոտարների գոնե մի մասին:

Ինչպես մեզ հայտնեց նոտարներից մեկը (որի անունը չենք հրապարակում հայտնի պատճառներով), Մարիամ Գաբոյանն իր մասնաբաժինն ունի այն հարցում, որ նոտարական վարձավճարներն այդքան բարձր են:

«Նա հայտնի է` իբրեւ նոտարներից հարկ հավաքող»,-ասաց մեր զրուցակիցը:

Ասում են` Արդարադատության գրեթե բոլոր նախարարներին հայտնի է եղել այս փաստը, ու շատերն են փորձել նրանից «ազատվել», սակայն ինչ-ինչ պատճառներով նրան աշխատանքից ազատելու դիմում չեն ստորագրել:

Հիշեցնենք,որ Հրայր Թովմասյանը իր առաջին` հունվարի 17-ի ասուլիսում ասել էր. «Չկան անլուծելի խնդիրներ, եւ ցանկացած խնդիր ունի իր լուծումն այս կամ այն ժամկետում»:

Իսկ ոլորտում առկա խնդիրները պարզելու համար, ինչպես եւ ասել էր Հրայր Թովմասյանը, նախարարության աշխատակիցները, նույնիսկ ինքը ` նախարարը, առանց նախազգուշացնելու այցելել են համակարգի տարբեր կառույցներ: Այցերից հետո շատերը նվազագույնը նկատողություն են ստացել:

Չնայած բազմաթիվ հրապարակումներին` Մարիամ Գաբոյանը, ինչպես. օրինակ, ասել է իր ասուլիսներից մեկում (ճիշտ է` մինչեւ Հրայր Թովմասյանի այս հայտարարությունը), համաձայն չէր, թե նոտարական համակարգում կոռուպցիա կա:

Ի դեպ, նախորդ տարի աշնանը, երբ ԱՄՆ-ում բացահայտվեց հայկական հանցավոր խումբ, ու հրապարակում եղավ, թե ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի ներկայացուցիչները պետք ուսումնասիրություններ է անեն մեր նոտարական գրասենյակներում, սկսեցին շոշափել նաեւ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանի անունը:

Ամերիկացիներին հետաքրքրում էր հանցավոր խմբի անդամների` Հայաստանում ձեռք բերված բազմաթիվ թանկարժեք բնակարանների, գրասենյակների, առանձնատների նոտարական ձեւակերպումների օրինականությունը
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:45.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60