View Single Post
Old 28 May 11, 17:28   #12 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: LIFE IN DANGER Nikol Pashinyan journalist and political prisoner Никол Пашинян политзаключённый журналист Նիկոլ Փաշինյան լրագրող ու քաղբանտարկյալ

Տոնական տրամադրության և տոնի խորհրդի մասին ... և դրամատուրգ Վահրամ Սահակյան:



-Ինչպե՞ս կբացատրեք օրվա խորհուրդը մեր ընթերցողներին:

-Օրվա խորհուրդը ո՞րն ա, ի՞նչ ասեմ... Մայիսի 28-ը երկակի տոն է չէ՞, անկախության օրն է, համ էլ նշվում է որպես ազատագրման օր, չէ՞, ըտենց չի՞: Ինձ թվում է դա ավելի շուքով պետք ա նշենք, քան թե, ասենք, Էրեբունի Երևանը, որը մի տեսակ դառել է հնացած բան :

-Իսկ Դուք այս օրը չե՞ք նշելու:

-Ես իմ տեսակով մի քիչ ընենց եմ, որ սովորություն չունեմ նշելու: Դե, ասենք , պաշտոնյանները Սարդարապատ պարտավորված են գնում, ես չեմ սիրում պարտավորված տեղեր գնալ: շ

-Այսինքն, այսօր Ձեզ համար սովորական մի օր է՞:

-Չէ սովորական չէ, երեկոյան դուրս կգամ քաղաք տեսնեմ ինչ են անում, ո՞նց են նշում ժողովուրդը: Չեմ ասում, որ կնշեն բրազիլական կառնավալի պես, որովհետև ընդեղ մարդիկ ուրախանում են շատ ազատ, իսկ մերոնք` մի տեսակ տոնել չգիտեն: Ոչ թե նրա համար, որ կազմակերպչականը վատ է արված.. չէ, օրինակ անցյալ տարի «Էրեբունի-Երևանը» շատ լավ էր կազմակերպված, բայց մարդկանց մեջ չկա տոնելու այդ ցանկությունը: Այսինքն մեր ժողովրդի մեջ կա էդ կիսատ-պռատ վիճակը: Մենակ ասում են` էս ամերիկացիք ովքե՞ր են, էս հոլանդացիք ովքե՞ր են, բայց էդ ասելուց հետո վազում են դեսպանատան մոտ, հերթ են կանգնում ու փախնում են ըստեղից:

Բացի դրանից, մեր ժողովուրդը կոմպլեքսավորված է: Տոն հասկացությունը նշում են ըսենց` հելնում-գնում են շատրվանների մոտ, կանգնում են էրեխեքի հետ, էրեխեքին հագցնում են հարսի-փեսի շորեր, ուտելուց` փափուկ բամբակ են ուտում, սեմուշկա են չրթում ու գնում են տուն: Հետո էլ.. հա էլի, մթոմ: Այսինքն տոն հասկացություն չկա, մի խոսքով ժամանակի հետ պետք է ձևավորվեր էդ ամեն ինչը:

-Ի՞նչ կասեք համաներման մասին:

-Էտ ո՞րն ա:

-Տեղյա՞կ եք, երեկ ազատ արձակվեցին Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը և էլի շատ ուրիշ ազատազրկվածներ:

-Հենց նոր տեղեկացա Ձեզնից: Ինչ ասեմ, ես լինեի չէի ազատի: Ցանկացած մարդ քաղբանտարկյալ է դարձել` ոչ թե էս հայրենիքի համար ինչ-որ բան փոխելու, այլ` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, ես ընդհանրապես էս կիսատ-պռատ քաղաքական շարժման մեջ ոչ մեկի կողմնակիցն էլ չեմ, ոչ մեր կառավարությունն է կառավարություն, ոչ էլ` ընդիմությունը: Որովհետև դրանք լրիվ խաղեր են, ինչպես և բոլոր տեղերում, բայց մեր մոտ ավելի ռաբիս ձևով է դա արվում ու մարդկանց էլ հավատացնում են, որ էսպես է, էնպես է, էկեք նայեք: Եթե ես լինեի պրեզիդենտ, չէի ների ու կգնդակահարեի դրանց, 100 տոկոսով, որովհետև ըսենց պետություն չեն պահում, պետությունը պետք ա պահեն պատժի միջոցով: Էս հայերը չեն հասկանում, որ ինչ անում են իրենց պետությանն են անում, եւ պետություն հասկացությունը, իշխանություն- ընդիմություն ասվածը, դրանք տարբեր բաներ են:

Եթե դու ունես պետություն, ուրեմն էդ պետությունը պատկանում է քեզ, այլ ոչ թե Լևոնին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Դրանք մարդիկ ենք, որոնք կամ լավն են կամ վատը, հիմնականում վատ ղեկավարում են երկիրը, բայց իրենցով չի որոշվում երկիրը լավ կլինի, թե չէ: Երբ մարդկանց ուսումնասիրում ենք, տեսնում ենք, եսասիրությունը էն աստիճանի է հասել, որ անգամ էդ գաղափարները, էնտեղ հավաքվելը, մարդ կա ոչխար-ոչխար է գնում , մարդ կա գնում է ժամանակ անցկացնելու, մարդ էլ կա իրոք գնում է ինչ-որ բան փոխելու համար:Ես հիմա ասում եմ, որ ցանկացած շարժում իրա մեջ ներգրավում ա հեռահար քաղաքական նպատակներ: Նիկոլ Փաշինյանի նման մարդկանց, ինչի՞ պետք է ես իմանամ ընդհանրապես, ես լիքը գործ ունեմ անելու էս կյանքում:

Նիկոլ Փաշինյանին ազատել են կամ չեն ազատել, էտ շատ վատ լուր ա: Եթե ես լինեի նախագահ Նիկոլ Փաշինյանը մինչև կյանքի վերջ դուրս չէր գա ըտեղից: Ես իրա նկատմամաբ ոչ մի վատ բան չունեմ, նա թող օրինակ ծառայի, որ մյուսները նման բան չանեն, իսկ եթե Ն. Փաշինյանը բանակցությունների մեջ ա մտել իշխանությունների հետ, էտ արդեն ուրիշ բան ա, ես թքել եմ իշխանությունների վրա էլ, ընդիմության վրա էլ: Եթե կարող եք գրեք, եթե չէ, ավելի լավ ա էլ չխոսեմ:

-Շշուկներ կան, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է քաղաքականություն և շատերն իրոք սպասում են: Արդյո՞ք Դուք սպասում եք Վանոյի վերադարձին:

-Ես ասում եմ կյանքը շատ կարճ ա Վանո Սիրադեղյանի մասին մտածելու համար:

Ես արվեստ եմ սիրում, կինոներ եմ սիրում, դերասաններ եմ սիրում.. ի՞նչ Վանո Սիրադեղյան, ով՞ ա Վանո Սիրադեղյանը, որ ես մտածեմ դրա մասին: Ինքս ինձ բարձր չեմ գնահատում, բայց ո՞վ են Վանոն ու Նիկոլը, որ ես դրանց մասին պետք ա մտածեմ:

Եթե պետք ա կատակ անել, կարելի ա ասել. «արա կարո՞ղ ա Վանոն ըստեղ ա պախկվել», այ ըսենց կատակներ կարելի ա անել: Վերադառնում ա- չի վերադառնում, թքել եմ ես դրանց սաղի վրա:

Վանո Սիրադեղյանին ես գիտեմ, որ ինքը ժամանակին վատ քաղաքապետ չէր: Ինքը ամենալավ քաղաքապետն ա էղել էս ամբողջ շրջանում: Ուներ սովորություն հրահանգ տալու և իրա հրահանգը կատարում էին: Հենց ըտենց էլ պետք ա լինի էսօր մեկը, որ իրա հրահանգը կատարեն: Թե չէ մարդ էր խփում, ի՞նչ էր անում, էտ իմ գործը չի, որովհետև ես հաստատ չգիտեմ ինքը սպանե՞լ ա, թե չէ՞:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 06:20.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60