View Single Post
Old 28 May 11, 23:21   #19 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: LIFE IN DANGER Nikol Pashinyan journalist and political prisoner Никол Пашинян политзаключённый журналист Նիկոլ Փաշինյան լրագրող ու քաղբանտարկյալ

Լ.Տեր-Պետրոսյան. «Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու»

Այսօր հրազդանցիների և վանատուրցիների համար տոնական օր էր։ Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր և արդեն նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն այսօր Երևանից ուղևորվեց ծննդավայր: Նրան ուղեկցում էին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունների առաջնորդներ ու ակտիվիստներ:

Երևանից մինչեւ Վանատուր շարժվող ճանապարհին ավտոերթին էին միանում նոր մեքենաներ, և Հրազդան հասնելիս մի պահ հարյուրից ավել մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը կաթվածահար էր արել դեպի քաղաք մտնող ճանապարհը։

Իսկ վանատուրցիները կեսօրից հավաքվել՝ երգ ու պարով էին սպասում Սասուն Միքայելյանին։ Նրա ոտքերի առաջ մի քանի գառներ մորթվեցին։
Այնուհետև Վանատուրում կարճատև հանրահավաք տեղի ունեցավ. հարթակից ելույթ ունեցան Լևոն Տեր-Պետորսյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը։

Ն.Փաշինյանն իր ելույթում շեշտեց, որ մի քանի ժամ է ինչ ազատության մեջ է, սակայն բացի արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալից որևէ այլ բան չի նկատել, թեև իշխանություններն անվերջ կրկնում են, թե արտահերթ ընտրությունների ացնկացման անհրաժեշտություն չկա. «Ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ «Արթիկ» ՔԿՀ-ի հիմնարկի մուտքի մոտ, ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ Աջափնյակի՝ Հայ ազգային կոնգրեսի շտաբում, ես արտահերթ ընտրությունների նախադրյալը տեսել եմ երեկ Մյասնիկյանի արձանի մոտ, և այսպիսի արտահերթ ընտրությունների նախադրյալ՝ էդ ո՞վ ա, որ չի նկատում... Ես համոզված եմ, որ մայիսի 31-ին Ազատության հրապարակում մենք արտահերթ ընտրությունների նախադրյալ կտեսնենք, որ բոլորը կհասկանան, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունները այլընտրանք չունեն»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր ՀԱԿ-ը գործարքի է գնում, Ն.Փաշինյանը հայտարարեց. «Մենք գործարքի կարիք չունենք, որովհետև մեր թիկունքին Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, մենք թելադրում ենք պայմանները, ոչ թե գործարքի են գնում»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի ընթացքում նախ շնորհավորեց հավաքվածներին երեք տոների առիթով. «Առաջինը Սարդարապատի ճակատամարտն էր, երկրորդը` Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը և երրորդը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման օրը։ Եվ սա սիմվոլ պետք է դառնա։ Մենք պետք է հասնենք այն բանին, որ ում մտքով էլ անցնի ինչ-որ մեկին քաղաքական գործունեության համար բանտ նետել՝ այդ մարդը պիտի անիծվի, և Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ երբեք չի լինելու»։

Ապա Լ.Տեր-Պետրոսյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց վանատուրցիներին հերոսկան պայքարի համար. «Դուք ինքներդ չզգացիք, թե ինչ արեցիք։ Դուք դարձաք Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի համաժողովրդական շարժման ամենամարտունակ ջոկատներից մեկը»,- նկատեց նա։

Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, որ երեք տարվա իր կալանքի համար էլ է ցանկանում հաշվետվություն ներկայացնել իր համերկրացիներին, ովքեր իրեն վստահել են, ձայն են տվել ընտրություններում. «Ես, որ իմ կյանքը դրել եմ մեր հողերի ազատագրման սեղանին՝ այս իշխանությունները երեք տարիներին իրենց կատարած հանցագործությունների համար, որը ես չեմ հանդուրժել, ինձ զրկել են իմ հայրենի հողից, իմ ժողովրդից... Բայց ոչ մի զնդան, ոչ մի ճաղեր չկարողացավ համաժողովրդական շարժման դեմն անել։ Այսօր կոչ կանեի բոլորիդ՝ համախմբվել համաժողովրդական շարժման շուրջը, քանի որ այս տարիների ընթացքում մի շարժում է ձևավորվել, որի հիմքում ամեն մի անհատ իր դերը պետք է ունենա»։
Սասուն Միքայելյանը համոզված է. «Եթե հիմա էլ Լ.Տեր-Պետրոսյանը, Նիկոլը, Սասունը միանան, այս իշխանությունը կիջնի գերեզման»։
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60