Պատասխանը: LIFE IN DANGER Nikol Pashinyan journalist and political prisoner Никол Пашинян политзаключённый журналист Նիկոլ Փաշինյան լրագրող ու քաղբանտարկյալ
Սկսեմ քննադատել
Ն.Փաշինյանն իր ելույթում շեշտեց« ........արտահերթ նախագահական ընտրությունները այլընտրանք չունեն....»
ՈՒնեն սիրելիս, դա նախագահական ընտրությունների ԲԱՑԱՌՈՒՄՆ է անցումով պառլամենտական պետության, որտեղ ոչ միայն մեկ ԼՏՊ, մեկ հաբՌՔած կամ մեկ սերժանտ պիտի որոշումներ կայացնի, այլ մի ամբողջ միասնություն, համախմբություն ու ժողովրդի ներկայացուցչական մարմին, խորհրդարանը։
Հայ ժողովրդին հեղափոխություն է պետք, ուղեղի հեղափոխություն, ազատում պապայի սինդրոմից, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն ու ոչ հավերժ մտածե Սասունցի Դավիթը դա անձ է, որին պետք է նախագահ, թագավոր իշխան կարգել ու սախ հարցերը կլուծվի։
Քանի անգամ դեռ պետք է հուսախաբ ու հուսահատ լինենք, որ հասկանանք, հայաստանին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններ պետք չեն......
Գործարքը բռնազավթիչների հետ պիտի լինի, անցկացնել խորհրդարանական ու սահմանադրական արդար փոփոխություններ, վերադարձնեն իշխանությունը ժողովրդին ու ինքնալիկվիդացվեն լուծարելով նախագահական համակարգը.... Տենց գոնէ շատ մուննաթ չեն գա թե տվին ուրիշին, ուղղակի կվերացվի այդ պատուհաս պաշտոնը ու պրծ...
Իսկ սենց, ամեն պուտին, մուտին, օբամա կամ սարկոզի մտածելու ա հեսա լավա մի հատ անձ կա նախագահ ա կարանք գլխին երբ ուզենք սարքենք ինչ ստիպենք անի։ Իսկ եթե այդ անձը չլինի ստիված պիտի լինեն հաշվի նստետ ամբողջ ժողովրդի հետ, ինչպես եղավ արաբական երկրներում։ Լրիվ էշացել են չգիտեն հիմա էտ աշխարհի վրա ոնց ազդեն, քանի որ մի աբողջ ժողովրդի մանիպուլյացիայի ենթարկելը ու սեփական շահերին դեմ քայլերի դրդելը շատ ավելի դժվար է, եթե անհնար։
|