17 Mar 07, 12:27
|
#15 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Rep Power: 18
|
Բազմիցս առիթ եմ ունեցել լսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բողոքներն ու ընդվզումները այն բանի շուրջ, թե իրենց մուտքը Եկեղեցի արգելափակված է, որ տղամարդիկ սահմանափակում են Աստծուն ծառայելու և նվիրվելու իրենց իրավունքներն ու հնարավորությունները, կարճ ասած` իրենք ումից են պակաս? Լսել եմ նաև բազում դիտողություններ հայ իրականության մեջ կանանց մենաստանների ամխիթար վիճակի, կարելի է ասել, իսպառ բացակայության մասին (խոսքը միայն մեր օրերի մասին չէ): Երբ է վերջապես վերանալու այդ անարդար վիճակը, երբ կկարողանան կանայք գտնել այն վայրը, ուր իրենք կարող են ամբողջապես նվիրվել Աստծուն, երբ կգա ժամանակը, որ կկարողանան, լավ, եթե ոչ քահանայագործել, գոնե սարկավագական ծառայություն մատուցել?
Բողոքների ու մեղադրանքների տարափի մեխը հիմնականում հետևյալն է. այդ ամենի համար մեղավոր են տղամարդիկ, ավելի կոնկրետ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ: Ոչ միայն արգելքներ են ստեղծում, այլ նաև չեն կարողանում նաև գործը ճիշտ կազմակերպել:
Բայց ես մի փաստ եմ նկատել, հատկապես ամենաբուռն բողոքողների մոտ (չգիտեմ ինչքանով եմ ճիշտ). ԱՅՆ ԿԻՆԸ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԲՈՒՌՆ ՊԱՅԱՔԱՐՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՀԱՄԵՆԱՅԴԵՊՍ ԻՐԵՆՔ ՉԵՆ, ԱՅԼ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ` ԿՆՈՋ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ: Այսինքն` եթե կորցնես քաղաքվարության ու նրբանկատության ամենատարրական զգացումը և հարց տաս, թե իսկ պատրաստ է ինքը դառնալ այդ ամբողջական նվիրյալը?, կլսես հազար ու մի փաստարկներ, թե պարտադիր չէ, որ խոսքը կոնկրետ իրեն վերաբերի, ինքը հո միայն իր մասին չի մտածում, համ էլ դա ինչ կարևոր է...
Սա ես իբրև մեղադրանք չեմ ներկայացնում (ոչ ոք նման իրավունք չի կարող վերապահել իրեն), այլ իբրև փաստի արձանագրում` հետևությունները թողնելով ուրիշներին: Գուցե և սխալվում եմ, բայց չեմ կարծում, որ ասածիս մեջ ճշմարտություն չկա:
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|