View Single Post
Old 22 Mar 07, 10:25   #4 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
AZG Armenian Daily #052, 22/03/2007
Ընթացիկ

ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԱՉ ՈՒՆԵՑԵԼ Է, ԻՍԿ ԽԱՉԸ` ԼՈՒՍԱՆԿԱՐ

Այդ մասին է վկայում ՙԱզդակ՚ թերթի հոբելյանական համարի հրապարակումը
Երկար վարանումներից հետո մարտի 29-ին վերջապես նշանակվեց Վանա լճի Աղթամար կղզու վերանորոգված Սբ. Խաչ եկեղեցու բացման օր: Վերջին տվյալներով բացմանը հրավիրվել են օտարերկրյա հյուրեր, որոնց թվում` Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, իսկ բացումն անձամբ կատարելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Առանց որեւէ հիմքի անիմաստ է եկեղեցու վերականգնման աշխատանքների գնահատումը, բայց որ այդ աշխատանքների ընթացքում չեն վերականգնվել նրա գմբեթի եւ զանգակատան խաչերը, ոչ էլ զանգակ է տեղադրվել, ակնհայտ է: Ավելին, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչն այս բացթողումներն արդարացրել էր հետեւյալ կերպ. ՙՄենք խաչի առնչությամբ որեւէ դիտավորություն չունենք: Եթե եկեղեցու բնօրինակն ունեցել է, ապա խաչը կտեղադրվի՚:
Թեեւ նրան ուղղել էր նախարարության մասնագետ Յաքուբ Հազանը, թե եկեղեցին անկասկած խաչ ունեցել է, սակայն նա էլ թերացումն արդարացրել էր եկեղեցու խաչը հստակ պատկերող լուսանկարի բացակայությամբ: Մինչդեռ խաչի պատկերով բազմաթիվ լուսանկարներ ոչ միայն հրապարակվել են հայկական մամուլում, այլեւ Արեւմուտքում հրապարակված գիտական աշխատություններում:
Այդ լուսանկարներից երկուսն ինտերնետային փոստով ՙԱզգի՚ խմբագրություն է ուղարկել Բեյրութի ՙԱզդակ՚ օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը, պատմական լուսանկարների հավաքածուորդ Միսաք Քելեշյանի համապատասխան գրությամբ, ցույց տալու համար խաչի առնչությամբ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Քոչի, իսկ խաչը պատկերող լուսանկարի առնչությամբ նախարարության մասնագետ Հազանի արդարացումների սնանկությունը:
Ինչո±ւ: Այն պարզ պատճառով, որ ՙԱզդակի՚ 80-ամյակին նվիրված հոբելյանական այս համարի հրապարակած երկու լուսանկարներում էլ, որոնցից մեկն արվել է 1890 թ.-ին, պարզորոշ երեւում է Սբ. Խաչ եկեղեցու գմբեթի խաչը: Հարկ է սակայն նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու պարագայում հարցի էությունը սոսկ խաչով չի սահմանափակվում: Այլապես մարտի 15-ին պոլսահայ մի շարք մտավորականներ գրավոր չէին դիմի Աթիլլա Քոչին, որպեսզի նախքան պաշտոնական արարողությամբ բացումը, եկեղեցին ինչպես հարկն է օծվի, օծումը կատարի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը, Սբ. Խաչն ավելորդ շահարկումներից խուսափելու համար հանձնվի պատրիարքարանի տնօրինությանը եւ վերջապես վերականգնվի Վանա լճի Աղթամար կղզու թուրքացման մղումով Աքդամարի վերածված հայկական անվանումը:
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին պատրիարքարանի տնօրինությանը հանձնելու պոլսահայ մտավորականների վերոհիշյալ պահանջը պատահական չէ, այլ պայմանավորված է ՙՎաթան՚ թերթի մարտի 9-ի համարում Մեհմեդ Օզթյուրքի ստորագրությամբ հրապարակված առաջնորդող հոդվածով: Դրան Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր ՙԼրաբերի՚ մարտի 19-ի համարում արձագանքել է Մութաֆյան պատրիարքը:
Նա խստագույնս դատապարտել է Օզթյուրքին, որը ՙՎաթանի՚ էջերում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ճակատագրի առնչությամբ լուրջ ՙմտահոգություն՚ հայտնելիս արել էր հետեւյալ հարցադրումը. ՙԵկեղեցին ում տնօրինությանն է հանձնվելու` Լիբանանի եւ Երուսաղեմի պատրիարքարանների, թե Հայաստանի կաթողիկոսության՚: ՙՎաթանի՚ հեղինակի այս սադրիչ հարցադրումը որեւէ մեկնաբանության կարիք չի զգում: Սակայն դա իբրեւ շահարկման հերթական դրսեւորում, դեռեւս չբացված մթագնում է Սբ. Խաչ եկեղեցու պետականորեն կազմակերպվող բացումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
© Copyright AZG
http://azg.am/print_new.php?num=2007032201&lang=AM
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:17.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60