View Single Post
Old 30 Mar 07, 21:30   #18 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 30, 2007թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ է
նշանակվել Արարատ եպիսկոպոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ:
Արարատ Սրբազանը շարունակելու է կատարել նաև վանքերի տեսչի պարտականությունները:
###

Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան
(կենսագրական)

Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1962թ. դեկտեմբերի 11-ին` Բեյրութի Հաճն թաղամասում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ՙՍբ. Սահակ-Սբ. Մեսրոպ՚ վարժարանում:
1977թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը:
1979թ.-1985թ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:
1985թ. պաշտպանել է ավարտաճառը ՙՀայ հին մատենագրության տպագրված տեքստերի մատենագիտություն՚ թեմայով:
1985թ. որպես սարկավագ ծառայության է կոչվում Դամասկոսի թեմի առաջնորդարանում:
1986թ. ապրիլի 20-ին` Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում, ձեռամբ Դամասկոսի և Հունաստանի թեմերի առաջնորդ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվում է կուսակրոն քահանա` վերակոչվելով Արարատ աբեղա:
1988թ. փետրվարի 22-ին պաշտպանում է վարդապետական թեզը ՙԱնտիոքի եկեղեցու պատմություն՚ խորագրով և վարդապետության աստիճան ստանում Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1986-1990թթ. Դամասկոսի թեմում ծառայել է որպես առաջնորդի օգնական: 1990թ. հրավիրվել է Կանադա և ստանձնել Տորոնտոյի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի պարտականությունները:
1993թ. տեղափոխվել է Մոնրեալ` որպես առաջնորդի օգնական: 1994թ. նշանակվել է Մոնրեալի Հարավային ափի Սբ. Նարեկ եկեղեցու հոգևոր հովիվ:
1995-1996թթ. Օտտավայում և Նյու Յորքում հետևում է լեզվի դասընթացների, իսկ 1996թ. ընդունվում է Նյու Յորքի Սբ. Ներսես աստվածաբանական ճեմարան և Սբ. Վլադիմիր ուղղափառ համալսարան:
1996թ. ստանձնում է Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնը` միևնույն ժամանակ իրականացնելով Լավալի Սբ. Խաչ եկեղեցու հովվի պարտականությունները և սպասավորելով Օտտավայի Սբ. Մեսրոպ եկեղեցում որպես այցելու հովիվ:
1999թ. հոկտեմբեր 11-ին, իր մատուցած ծառայությանն ի գնահատություն, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստանում է ծայրագույն վարդապետության աստիճան, և նույն թվականին առաջնորդի կողմից նշանակվում է Կանադայի հայոց թեմի Առաջնորդական փոխանորդ:
2003թ. ապրիլի 1-ին նշանակվել է Հայաստանյան ծրագրերի, Հայաստանի ծնողազուրկ երեխաների, Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության վարիչ տնօրեն, ինչպես նաև Կանադայի թեմի փոքր ծուխերի հոգևոր տեսուչ:
2003թ. Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի տնօրինությամբ նշանակվում է Լավալի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր տեսուչ, իսկ 2004 թ. նույն եկեղեցու հոգևոր հովիվ` պահելով մինչ այդ ունեցած բոլոր պաշտոնները:
Մոնրեալում ծառայության ընթացքին Արարատ Սրբազանը կազմակերպել է մի շարք եկեղեցական հրատարակությունները` գրքույկներ եկեղեցու խորհուրդների և արարողությունների մասին: Տպագրել է ՙՆարեկ՚ կիրակնօրյա թերթիկը, 2000թ.-ից հրատարակել է Եկեղեցու պաշտոնական ՙԲուրաստան՚ երկամսյա թերթը:
2006թ. հունիսին տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Սբ. Էջմիածնի պատկան վանքերի տեսուչ:
2006թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս:
###
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 17:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64