View Single Post
Old 31 Mar 07, 15:05   #19 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 1) 517 128/125
Հեռատիպ: (374 1) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 31, 2007թ.

Քահանայից հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանայից հերթական ամենամյա հավաքը: Հավաքին իրենց մասնակցությունն էին բերել շուրջ 180 եկեղեցականներ` Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի միաբաններ և թեմերից ժամանած քահանա հայրեր:
Մինչ հավաքի բացումը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց Մայր Տաճար, ուր կատարվեց Արևագալի հանդիսավոր ժամերգություն: Ժամերգությունից առաջ եկեղեցականներին Վեհափառ Հայրապետի անունից ողջույնեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հավարտ սրբազան արարողության քահանաների հավաքն սկսեց իր աշխատանքը: Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց ՀՀ վարչապետի հոգու հանգստության համար: Այնուհետև ժողովի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ներկայացրեց հավաքի օրակարգը: Հավաքն ատենապետելու հրավիրվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հավաքին զեկուցումներ ներկայացրեցին Տ. Վահան քահանա Ազարյանը (Գուգարաց թեմ), Տ. Կյուրեղ քահանա Տալյանը (Կոտայքի թեմ), Տ. Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը (Գեղարքունյաց թեմ) և Տ. Վարագ քահանա Հակոբյանը (Շիրակի թեմ), ապա ներկայացված բանախոսությունների շրջանակում ծավալվեցին քննարկումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի հոգևոր-քարոզչական, հովվական, վարչակազմակերպական և եկեղեցական կյանքի այլ բնագավառների վերաբերյալ: Ժողովականներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի շուրջ հանգամանալից տեղեկություններ ներկայացրեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս առնչությամբ քահանայից ժողովն իր շնորհակալությունը հայտնեց հայրենի իշխանություններին եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքի նախաձեռնման և ընդունման առնչությամբ:
Քննարկումների ավարտին Վեհարանի հանդիսությունների դահլիճում հոգևորականաց դասին Հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց ժողովի կազմակերպիչ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին` հավաքի շահեկան կազմակերպման առիթով: Ապա ողջունելով քահանայից դասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց եկեղեցականներին` իրենց նախանձախնդիր ծառայությամբ Եկեղեցու ներկայությունը հայոց կյանքում զորացնելու և այն իր առաքելության մեջ առավել արդյունավետ դարձնելու համար: ՙ...Շնորհիվ ձեր նվիրյալ ծառայության` մենք առաջընթաց ենք տեսնում մեր Եկեղեցու կյանքից ներս: Հարկավ, թերություններ ևս կան, և անելիք աշխատանքներն ավելի շատ են, բայց այս ամենով հանդերձ միանշանակ կարող ենք ասել, որ մեր Եկեղեցին օրավուր զորանում է: Լավատեսությամբ ենք նայում մեր Եկեղեցու վաղվա օրվան՚,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում: Հայոց Հայրապետը հորդորեց քահանա հայրերին շարունակել նույն ոգով ու եռանդով, նույն համարձակությամբ ու նախանձախնդրությամբ ծառայություն բերել Հայոց Եկեղեցուն և ժողովրդին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև անցնող տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը և արձանագրած ձեռքբերումներին, պատասխանեց հավաքի մասնակիցներին հետաքրքրող ու հուզող հարցերին:
Այնուհետև, նվիրյալ ու գնահատելի ծառայության համար Նորին Սրբության կողմից պարգևաբաշխության արժանացան տասնվեց քահանա հայրեր: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Տ. Գևորգ քահանա Միրզախանյանը (Արմավիրի թեմ), Տ. Մեսրոպ քահանա Արամյանը (Արցախի թեմ), Տ. Գրիգոր քահանա Մարկոսյանը (Արցախի թեմ), Տ. Տիրան քահանա Առուշանյանը (Արարատյան թեմ), Տ. Խորեն քահանա Մարուքյանը (Արարատյան թեմ), Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (Արարատյան թեմ), Տ. Շահե քահանա Հայրապետյանը (Արարատյան թեմ): Լանջախաչ կրելու իրավունք շնորհվեց Տ. Զգոն քահանա Անտոնյանին (Շիրակի թեմ), Տ. Տաթև քահանա Կիրակոսյանին (Արմավիրի թեմ), Տ. Սողոմոն քահանա Ավետիսյանին (Գուգարաց թեմ), Տ. Սիմեոն քահանա Առաքելյանին (Գուգարաց թեմ), Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանին (Արարատյան թեմ), Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանին (Արարատյան թեմ), Տ. Շահան քահանա Միրզոյանին (Կոտայքի թեմ), Տ. Վիրապ քահանա Ղազարյանին (Արագածոտնի թեմ), Տ. Մուշե քահանա Վահանյանին (Արագածոտնի թեմ):
###
1
Attached Thumbnails
Եկեղեցական կյանք (хроники ААЦ)-havaq-1.jpg  

 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 01:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89