View Single Post
Old 25 Apr 07, 16:12   #107 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 92-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2007 թ., ապրիլ 23-ին, երեկոյան ժամը 21. 00-ին, Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում տեղի ունեցավ հսկման երեկո: Մոսկվայաբնակ հայերի համար ավանդույթ դարձած ապրիլ 23-ի երեկոյան հսկումն այս տարի Մայր Եկեղեցու նախաձեռնությամբ միավորել էր Մոսկվայում գործող համարյա բոլոր երիտասարդական կազմակերպություններին, որոնք ի մի էին հավաքվել` միասնաբար ոգեկոչելու հիշատակը Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:
Սգո հանդիսությունը սկսվեց տերունական ՙՀայր Մեր՚-ով, որից հետո հավաքված երիտասարդությանն օրվա խորհրդով իր օրհնության խոսքն ուղղեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը: Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Մոսկվայի ՙՆուռ՚ եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպության հոգեւոր պատասխանատու Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հոգեպարար այս հանդիսության մշակութային մասին իրենց մասնակցությունը բերեցին Մոսկվայի ՙՕվսաննա՚ կամերային երգչախումբը, հանրահայտ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ ուրիշներ: Աղոթական հոգեշեն այս մթնոլորտը տեւեց մինչեւ ուշ գիշեր:
Ապրիլի 24-ին, ժամը 12. 00-ին, Ռուսահայոց Տիրախնամ Թեմի նորակառույց Մայր Տաճարի բակում էին հավաքվել մոսկվայաբնակ բազմաթիվ հայորդիք, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի սուրբ հիշատակին: Սգո հանդիությանը իրենց ներկայությունն էին բերել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Մոսկվայում Երեւանի Քաղաքապետարանի ներկայացուցչությունը, Ռուսաստանի Հայերի Միութունը, ինչպես նաեւ Մոսվայում գործող բոլոր ազգային, հասարակական ու մշակութային կառույցները:
Հավաքված ներկաները նախ ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի շուրջ, որից հետո սկսվեց Հոգեհանգստյան հատուկ արարողությունը: Հանդիսադիր Սրբազան Հայրը Մոսկվայի ՙՍուրբ Հարություն՚ եկեղեցու հոգեւորականաց դասի առընթերակայությամբ հավաքական աղոթք վեր առաքեց առ Աստված` Հայոց Մեծ Եղեռնին զոհ դարձած բյուրավոր հայ նահատակների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Հավարտ արարողության ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Եզրաս Սրբազանը` մասնավորապես ասելով. ՙՀամազգական վիշտն է, որ այսօր համախմբել է մեզ բոլորիս այսօր այստեղ` նվրական այս վայրում, նորակերտ մեր Մայր Տաճարի բակում` միասին աղոթելու, միասին գլուխ խոնարհելու եւ հավատարմության մեր ուխտը նորոգելու մեր անմեղ նահատակների մշտավառ եւ սուրբ հիշատակի առջեւ: Թուրքական հայաջինջ հրեշածին ծրագիրն ամեն ինչ նախատեսել էր իր մեջ. կազմակերպված սրի քաշել եւ բնաջնջել մի ողջ պատմական ժողովուրդ: Սակայն հաշվի չէին առել ամենակարեւորը` հայ ժողովրդի ապրելու եւ իրենց Աստծուն պաշտելու արդար իրավունքը: Հաշվի չէին առել այն, որ Քրիստոսին հավատարիմ, Քրիստոսի հետ բազմիցս խաչված ու չարչարված մեր ժողովուրդը Քրիստոսակերպ Հարություն պետք է առնի: Եվ այսօրվա նորանկախ մեր Պետությունը, ապրող ու արարող մեր ժողովուրդն այդ հարության ապացույցն ու վկայությունն են՚:


ՌՈՒՍԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
1.
Attached Images
 
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 18:53.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111