30 Apr 07, 00:55
|
#5 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Earth
Rep Power: 21
|
Quote:
Originally Posted by Mukik
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում
Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա
Ինչպես անհաս փառքի ճամբա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում
|
|
|
__________________
Интуиция - поразительное чутье, подсказывающее женщине, что она права, независимо от того, права она или нет.
|
|
|