Հայ ժողովրդին
ի՜նչ նմանություն-
Կարծես դու' լինես ծառն այս վիրավոր,
Այս ծա'ռը ամուր...
Բուսել է մի օր
Նա այս հի՜ն հողում,
Որ Հայաստան է կոչվել դարերով:
Եզրին այս փոշո՜տ,
Ոտնակո՜խ ճամփի,
Որ հավերժության ակունքից ելե'լ,
Դեպի հավերժի վախճա՜նն է գնում:
Քերծվե՜լ է նրա բունն անիվների,
Բիրտ ամրակներից հողը՝ քար դարձել,
Իսկ քարը փոշի՜:
Արմատը բացվել
ՈՒ արյամբ բացվե՜լ.
Բայց նա-կես մեռած
ՈՒ կես կենդանի,-
Կանչե՜լ է, տե'ս,
ՈՒ կկանչի՜,
Քանի կոչվում է հողն այս Հայաստա'ն...
...Ծա'ռ չէ սա կարծես,-
Այլ .... Հարատևման
Կենդանի արձա'ն.....
|