ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Այստեղ է երեկ կրկնվել նորից,
Ազատամարտը Նոր Ավարայրի,
Այստեղ դանակը հասավ ոսկորին,
Սակայն Մհերը դուրս չեկա՜վ այրից.
Այստեղ էր, որ ոչ քաջ Վարդա'նը կար,
Ոչ էլ Եղիշէ', կամ Ղևոնդ Երեց'-
Մի բուռ ո՜րբ էր լոկ,
Մի բուռ գաղթակա՜ն,
ԵՎ մա՜րտ, որ ի'նքը իրեն մարտ մղեց...
Այստեղ քարն ինքը ծնեց Մհերներ,
ճարի հատնումը՝ ստեղծեց նոր ճար,
ԵՎ ոսոխը չէ՝ ալլահն էլ լիներ,
Այդ հրաշքի դեմ վախից կճչա՜ր:
Ինքը հողն այստեղ նետվեց սխրանքի
ԵՎ անհավասար մարտում մահացավ,-
Չոր աղուտ դարձավ, արյուն արցունքից,
Սարդարապատ էր, անապա՜տ դարձավ
ԵՎ ի՜նչ արյուն ու ի՜նչ կոթող փառքի,
Դարձավ ինքն իրեն կոթող ու արձան:
|