Հին աշխարհը չեմ տեսել
ՈՒ ոչ մի բան չեմ հիշում,
ՈՒ չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:
Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:
Հին աշխարհը չեմ տեսել
ՈՒ ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:
|