05 Feb 11, 18:38
|
#11 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 21 
|
Re: ? =)
Quote:
Աֆրիկյան Մալավի պետությունում պատրաստվում են տարօրինակ մի օրենք ընդունել: BBC-ի փոխանցմամբ, երկրի արդարադատության նախարար Ջորջ Չապոնդան առաջարկում է արգելել հասարակական վայրերում գազ բաց թողնելը: Խոսքը ոչ թե երկնագույն վառելիքի մասին է, այլ մարդու մարսողության ընթացքում առաջացած գազերի: Ցանկացած մեկը, ով հասարակական վայրում` լինի դա ձեռնարկություն, բնակելի թաղամաս կամ հասարակական բաց վայր, ապականում է օդը եւ դրանով վնասում մարդկանց առողջությանը, մեղադրվելու է վարչական իրավախախտում կատարելու մեջ,- հայտարարել է նախարարը` ընդգծելով, որ դա շատ կարեւոր առաջընթաց քայլ կլինի հասարակական բարոյականության ու պարկեշտության հաստատման տեսանկյունից: Ինչու պարզապես չգնալ զուգարան, երբ գազ բաց թողնելու անհրաժեշտություն է լինում,- զարմանում է նախարարը ու հարցնում իր գործընկերներին,- իսկ ձեզ դուր կգա՞ր, որ ձեր կողքին նստածները ապականեին օդը:
Տեղացի փորձագետները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես եւ ով է սույն արգելքը ապահովելու: Սակայն Չապոնդան դրա պատասխանն էլ ունի. նա առաջարկում է մեղավորներին բացահայտելու գործը դնել տեղական ցեղախմբերի առաջնորդների վրա, որոնք վերջերս կարողացան հասնել նրան, որ մարդիկ դադարեն փողոցում միզել:
|
...
|
| |
__________________
.
|
|
|
|