05 Feb 11, 19:38
|
#7045 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: О чём вы сейчас думаете? =)
Quote:
Աֆրիկյան Մալավի պետությունում պատրաստվում են տարօրինակ մի օրենք ընդունել: BBC-ի փոխանցմամբ, երկրի արդարադատության նախարար Ջորջ Չապոնդան առաջարկում է արգելել հասարակական վայրերում գազ բաց թողնելը: Խոսքը ոչ թե «երկնագույն վառելիքի» մասին է, այլ մարդու մարսողության ընթացքում առաջացած գազերի: «Ցանկացած մեկը, ով հասարակական վայրում` լինի դա ձեռնարկություն, բնակելի թաղամաս կամ հասարակական բաց վայր, ապականում է օդը եւ դրանով վնասում մարդկանց առողջությանը, մեղադրվելու է վարչական իրավախախտում կատարելու մեջ»,- հայտարարել է նախարարը` ընդգծելով, որ դա շատ կարեւոր առաջընթաց քայլ կլինի հասարակական բարոյականության ու պարկեշտության հաստատման տեսանկյունից: «Ինչու պարզապես չգնալ զուգարան, երբ գազ բաց թողնելու անհրաժեշտություն է լինում,- զարմանում է նախարարը ու հարցնում իր գործընկերներին,- իսկ ձեզ դուր կգա՞ր, որ ձեր կողքին նստածները ապականեին օդը»:
Տեղացի փորձագետները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես եւ ով է սույն արգելքը ապահովելու: Սակայն Չապոնդան դրա պատասխանն էլ ունի. նա առաջարկում է «մեղավորներին» բացահայտելու գործը դնել տեղական ցեղախմբերի առաջնորդների վրա, որոնք վերջերս կարողացան հասնել նրան, որ մարդիկ դադարեն փողոցում միզել:
|
...
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|