26 Mar 07, 16:14
|
#28 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Rep Power: 19 
|
Ամիգո ջան, խոսքս ոչ թե գրելու ցանկությանս բացակայության մասին է, այլ որ ուղղակի կուզենայի պատկերացնել, թե ես ինչպես կարող եմ զրուցակից դառնալ ընդհանուրիդ:  Չէ որ հոգևորականը չի կարող նույն ազատությունն ունենալ որոշ թեմաների շուրջ, ինչ որ աշխարհիկները?  Իսկ հայերեն գրել սովորեցնելու նախաձեռնությունը ես ողջունում եմ երկու ձեռքով:  Կարծում եմ յուրաքանչյուրը, որ կարող է իր մայրենի լեզվով ինչ-որ կերպ շփվել, պետք է վարվի հենց այդպես: Թող դա լինի թեկուզ սխալներով, ոչինչ, այստեղ հայերենից ստուգողական գրավոր չենք գրում:  Իսկ նման քայլը մղում կդառնա, որ ֆորումը ևս մեկ դրական իմաստ ունենա աշխարհով մեկ տարածված մեր հայրենակիցների կյանքում: Ես այդ իսկ պատճառով նախընտրում եմ հայերեն գրել և հակառակ պարագային դիմում եմ միայն ծայրահեղ դեպքերում, երբ զրուցակիցն ընդհանրապես չի հասկանում ինձ:
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|