Ամիգո ջան, խոսքս ոչ թե գրելու ցանկությանս բացակայության մասին է, այլ որ ուղղակի կուզենայի պատկերացնել, թե ես ինչպես կարող եմ զրուցակից դառնալ ընդհանուրիդ:

Չէ որ հոգևորականը չի կարող նույն ազատությունն ունենալ որոշ թեմաների շուրջ, ինչ որ աշխարհիկները?

Իսկ հայերեն գրել սովորեցնելու նախաձեռնությունը ես ողջունում եմ երկու ձեռքով:

Կարծում եմ յուրաքանչյուրը, որ կարող է իր մայրենի լեզվով ինչ-որ կերպ շփվել, պետք է վարվի հենց այդպես: Թող դա լինի թեկուզ սխալներով, ոչինչ, այստեղ հայերենից ստուգողական գրավոր չենք գրում:

Իսկ նման քայլը մղում կդառնա, որ ֆորումը ևս մեկ դրական իմաստ ունենա աշխարհով մեկ տարածված մեր հայրենակիցների կյանքում: Ես այդ իսկ պատճառով նախընտրում եմ հայերեն գրել և հակառակ պարագային դիմում եմ միայն ծայրահեղ դեպքերում, երբ զրուցակիցն ընդհանրապես չի հասկանում ինձ: