VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 03:10 | #8 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի, Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ, Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի: Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,— Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:14 | #9 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ Լույսի խտուտից զարթնած սարերը,— Իրար շալակած սարը բարձրացան Իրար պաղ ու շոգ շնչառությունից Քրտնած սարերը: Միջօրեի հետ շտկեցին իրենց— Իրենց ինքնության խորք ու ձևերով— Հեռացան քիչ-քիչ իրար հրելով, Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով Իրար կռնակի կռթնած սարերը: Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես, Ամպ ու ժպիտներ փոխանակեցին Եվ մոտենալով սիրտ տվին իրար— Իրար շվաքից խրտնած սարերը... Իրիկնաժամի մշուշների հետ Իրար շալակած իջնում են սարից Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:15 | #10 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
Աշնանամուտի ջրերը բարակ Նորից մասուր են բերում սարերից, Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ Ալ-կարմիր հուր են բերում սարերից: Առաջին սերս քրքրվեց, մնաց Մասրենիների փշերի վրա... Եվ մասուրի հետ ջրերն` առաջին Սիրո սարսուռ են բերում սարերից: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:15 | #11 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ
Ի՞նչ է ասում ճամփորդներին Հալված-մաշված այս կածանը, Ժամանակին հազար ու մի Քայլեր հաշված այս կածանը, Անցող-դարձող քարավանի Ծանր ու դանդաղ ոտքերի տակ Մեջքը կոտրած« կուրծքը պատռած, Հոգնածտանջված այս կածանը, Մեծ աշխարհի մեծաժխոր Ճանապարհից հեռու քաշված, Հիսուսի պես, ապառաժի Կողին խաչված այս կածանը: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:16 | #12 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
Հեռանայի, հեռանայի, Մոռանալով մոռանայի, Չհիշեի քեզ: Ծովն ընկնեի խելքիս ձեռից, Ակունքներից և ափերից Փախած գետի պես: Եվ ջրերում դառն ու անհուն Կորցնեի տոհմ ու անուն, Ու կորչեի ես... Թեկուզ բախտից գոհանայի, Բայց ինձ ծովից գողանայի, Նորից տայի քեզ: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:17 | #13 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՋՐԻ ՊԵՍ
Կռիվ տայի անդադար Ու փրփրեի ջրի պես: Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ, աշխարհ, Ու մաքրեի ջրի պես: Քչքչայի սարն ի վար, Մարգ ջրեի ջրի պես: Միայն ջրելու համար Վիզ ծռեի ջրի պես: Շողեր, շողեր հագնեի, Ցող ցրեի ջրի պես: Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 04:41 | #14 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես, Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում: Քունս թռցրել, բայց արի ու տես, Բարձից փախչելով, բարձին եմ նայում: Ամենքի համար ամեն ինչ արել, Նստել արածիս վարձին եմ նայում. Գժված գլուխս ափիս մեջ առել, Անցած օրերիս դարձին եմ նայում: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|