VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 03:52 | #29 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ...
Ամպրոպներից հետո հեղեղները երկար Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։ Անձրևներից հետո դեռ ամպերը երկար Գլուխները սարին ու բարին են տալիս: Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի Ալիքները երկար փրփրին են տալիս։ Իմ այս երկար կյանքում Շատ եմ տեսել, մարդիկ, Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո Քարափները երկար կարմրին են տալիս։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:52 | #30 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ՆԵՂՎՈՒՄ ԵՄ...
Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:53 | #31 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ
Պտուղդ քաղող չկա, Մասրենի, սարի մասրենի, Պատիվդ պահող չկա, Մասրենի, բարի մասրենի։ Ասում են՝ էլ մարդ չկա, Որ փնտրի քնքշանքդ փշոտ, Քեզ գրկի ու տաքանա, Մասրենի, ժայռի մասրենի։ Երեսիդ նայող չկա, Մասրենի, վայրի մասրենի, Կրքերիդ կրակը քեզ Թող այդպես այրի, մասրենի... Կանգնել ես քո բարձունքին, Մեկուսի, մենակ, մենավոր... Իմ երես առած դարում Դու լքված այրի, մասրենի։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:54 | #32 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի, Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։ Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի, Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։ Կացինս թողած կաղնու փչակում, Պարանս ժայռի փեշերին թողած, Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում, Փեշքը՝ մոշենու փշերին թողած, Թռչեի թրջված հավքի ետևից Եվ չբռնեի մինչև իրիկուն... Հարցնեի հողից, ջրից, աստղերից.— Գտնեի կածանն ու դառնայի տուն: Հայրս ինձանից բան չհարցներ, Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի, Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»... Եվ մայրս կանչեր իրիկնահացի։ Քթիցս կարծես ծուխ է բարձրանում... Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:54 | #33 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԿԱԾԱՆՆԵՐԸ ՃՉՈՒՄ ԵՆ ԱՅՍՏԵՂ
Կածանները ճչում են այնտեղ, Ջրվեժները լռում են։ Ծաղիկները թռչում են այնտեղ, Թիթեռները բուրում են։ Ստվերները խեղդվում են շոգից, Բարդիները մրսում են... Մեր տանը—մեռածներն են, հոգիս, Ապրողները դրսում են։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:55 | #34 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Գլխիվայր են ծառերն աճում, Եվ ջրվեժներն ալեփրփուր Դեպի երկինք են շառաչում։ Սարը սարից ամպ է խլում, Ջուր է խմում ձորը ձորից, Երկնքի մեջ արտ է ծլում, Ու երկինք է բուսնում հողից... Այս իմ հրաշք աշխարհն է, ուր Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 03:56 | #35 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԼԵՌՆԵՐԴ ԳՆՈՒՄ...
Լեռներդ գնում, մտնում են երկինք, Ձորերդ գալիս, կիրճերն են մտնում: Խավարն է խրտնում բարձրության ահից, Խորության ահից աստղերն են քրտնում։ Լեռներդ կանգնել սարահարթերին, Իրարից ամպ ու ստվեր են խլում, Եվ որձաքարե սաղավարտներին Հավիտենության աստղեր են կրում։ Ցուրտ ամպրոպների շնչին են խառնում Աշխարհաստեղծման թեժությունը դեռ — Եվ կայծակների թառեր են դառնում Ապառաժներիդ եղջյուրները կեո։ Կիրճերիդ խորքում անանցանելի՝ Զրվեժ են դառնում, փրփուր ու ավազ— Նախապատմական քարանձավների Խորհուրդը պղտոր ու քրտինքը պարզ։ Քո կիրճերից ջուր խմելու համար Ամպերը յոթ սև քրտինք են թափում, Եվ ընկուզենու արմատը համառ Յոթ յոթգլխանի ժայռ է շաղափում։ Լցվել եմ քեզնով ու երգ եմ ասում... Բայց ոչ լեռներիդ բարձունքն անառիկ, Ոչ էլ կիրճերիդ հատակն է հասնում Իմ ծղրիդային երգը միօրիկ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|