![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Ваган Терян |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ
Մենք բաժանված ենք: Օրերի փոշին Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ. Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ: Սառն աչքերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա. — Ուրիշից լսած մի երգ է թվում, Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա: Մենք մնաս բարով չասինք իրարու,— Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել: Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել: Տարիներն անցան, և հին օրերին Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքի օրերն անվըրդով: Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,— Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ. Այսօր գթանք իրարու,— Խեղճ լինենք ու չամաչենք, Բախտ չըտենչանք ու հեռու Տարիները չըհիշենք: Լռենք միայն մի մեղմող Լռությունով ու հանգչենք,— Բանանք սրտներըս մեռնող,— Որբ լինենք ու չամաչենք: Սիրենք իրար ու ներենք,— Չընախատենք մեկմեկու, Էլ չար սիրով չըսիրենք, Անչար լինենք ես ու դու: Այսօր գթանք իրարու, Այսօր իրար չըտանջենք, Լինենք անչար ու հլու,— Հեկեկանք ու չամաչենք... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար... Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ... Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ... 1908 |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,— Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր... Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին... Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն, Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան. Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար *** Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում: Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում... Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ // ԿՅԱՆՔԸ ԼՌՈՒՄ Է
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Անձրև է ոսկե մաղում իմ սրտում: Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք: Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#6 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարուն այնպե՛ս պայծառ է կրկին. - Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզւմ եմ անուշ փայփայել մեկին: Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպե՛ս նազով են պակվում. -Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. -Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... * * * Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս եւ տխուր, եւ անուշ. Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքու՛ր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր - Քո պատկերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր: Եւ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ - Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի եւ դառը մահու դեմ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
![]() |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|